«Արցախի ժողովրդի և արցախահայության հարցերը կապում եմ ավելի շատ Իլհամ Ալիևի հետ։ Ինչո՞ւ եմ այսպես ասում. ինձ համար թերևս քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանը, որպես քաղաքական գործոն, այլևս չկա Արցախի հարցով»,- «Արցախը 3 տարի անց․ փաստեր, պատասխանատվություն, ապագայի օրակարգ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
Փաշինյանը, որպես քաղաքական գործոն, այլևս չկա Արցախի մասով. Գառնիկ Դավթյան
