Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գուսան Շերամ 105 հասցեում բակը, բնակիչների խոսքով, վերածվել է շների հավաքատեղիի։
Բնակիչների պնդմամբ՝ բակում շրջում են մոտ 6-7 շուն, որոնք օրվա տարբեր ժամերի լուրջ անհանգստություն և վախ են առաջացնում տարածքի բնակիչների շրջանում։
Բնակիչները Time24.am-ի հետ զրույցում նշել են, որ կենդանիների վարքագիծը հաճախ ագրեսիվ է դառնում, և եղել են դեպքեր, երբ շները հարձակվել են մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա։ Ստացվում է՝ բակը, որը պետք է լինի երեխաների համար անվտանգ ու հանգստի վայր, վերածվել է տարածքի, որտեղ ամեն քայլ անելիս պետք է զգոն լինես։
Բնակիչները խնդրի մասին բազմիցս ահազանգել են համապատասխան մարմիններին՝ ակնկալելով, որ կարձագանքեն, կայցելեն տարածք և կլուծեն թափառող շների հարցը։ Սակայն մինչ այս պահը խնդիրը պատշաճ լուծում չի ստացել։







