Ուզում են մնանք անողնաշար մսի գունդ, բայց Փաշինյանն էլ, Ալիևն էլ գիտեն՝ չենք հրաժարվի մեր իրավունքից

«Փաշինյանի և Ալիևի տեսանկյունից լիակատար խաղաղությանը խանգարող հանգամանքը առաջին հերթին հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունն է, այն, որ հայ ժողովուրդը չի համակերպվում իր հայրենիքի շատ կարևոր հատվածի՝ Արցախի կորստյան հետ»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը: Նա նշել է. «Միանգամից Արցախը հետ բերելը հնարավոր չի, բայց մեր իրավունքից չենք հրաժարվելու: Ե՛վ Ալիևը, և՛ Փաշինյանը հրաշալի հասկանում են, որ դա իրենց թույլ չի տալիս ադրբեջանական ոճի խաղաղություն, իսկ իրականում հայ ժողովրդի կապիտուլյացիա հաստատել: Դրա համար տեղի են ունենում մի շարք գործողություններ»: