ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այսպիսի բան, հատուկ զսպեցինք, ասացինք, բայց մեկ է՝ ամեն խոսքից հետո «քոմենթ», այն էլ՝ սադրիչ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ հայտարարեց, որ լքելով նիստերի դահլիճը, անհամաձայնություն են հայտնում այն որոշման հետ, որը կիրառվել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ։
«Պարոն Ղազինյանի մեկնաբանությունը տեղին էր, քանի որ ԱԺ փոխխոսնակը պետք է նիստը վարի և նա այդտեղ վարման կարգով կարող է խոսել, այլ ոչ թե ամեն ելույթ ընդհատի, խոսի։ Կոչ ենք անում վերադառնալ աշխատանքային բնականոն ընթացքի»,-հավելեց նա։
Նշենք, որ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում՝ մեկ նիստում խոսափողի իրավունքից զրկելով։
