Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցաշարային աղյուսակ է հրապարակել և գրել․

«Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո: Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են:

Այսօր տղամարդկանց հավաքականը որոշիչ խաղն է խաղում: Մեր թիմը մրցելու է առաջատար Ուզբեկստանի հավաքականի հետ»: