Բժիշկների և ՔԿԾ աշխատակիցների ուղեկցությամբ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը բերվել է հակակոռուպցիոն դատարան

Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՊԵԿ նախկին Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտնում է, որ նիստին շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

«Հիշեցնենք, որ նա սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել»,- հայտնում են պաշտպանական թիմից։