Մինչ օդանավում Փաշինյանը բարևում է քաղաքացիներին, նրա պատճառով մարդիկ հայտնվել են կիլոմետրանոց խցանման մեջ

Մինչ Նիկոլ Փաշինյանը իրեն բնորոշ ոճով փորձում է ցույց տալ, թե ինչքան հասարակ է ինքը, Փարիզ մեկնում է սովորական քաղաքացիների հետ նույն օդանավով, այդ նույն պահին բազմաթիվ քաղաքացիներ իր պատճառով մեկ ժամից ավելի է՝ տանջվում են խցանման մեջ։

Panorama.am-ի ընթերցողներն ահազանգում են՝ Էջմիածնից դեպի Երևան եկող ճանապարհի՝ մինչև օդանակավակայանի խաչմերուկ հատվածը կիլոմետրանոց հերթ է գոյացել, նրանք նաև տեսանյութեր են տրամադրել խմբագրությանը։

Բացի այդ, մինչ Փաշինյանի՝ Իսակովի պողոտայով անցնելն ու դրանից հետո պարեկները փակել էին Սեբաստիա փողոցից դեպի Իսակովի պողոտա մուտքը՝ կրկին խոչընդոտելով մեքենաների տեղաշարժին ու էլ ավելի բարդացնելով երթևեկության վիճակը։

Հատուկ ուղեկցությամբ, թիկնապահներով օդանավակայան ու ինքնաթիռ հասած Փաշինյանին քաղաքացիները սթափեցնում են՝ տեսել են, որ այն չէ, ինչ փորձում է ներկայանալ։