Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ Հայաստան – Լատվիա հանդիպումից, որն անցկացվում է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, և կից գրել է․ «ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը` էշին նստած․ բողոքի ակցիա` ֆուտբոլային խաղի ժամանակ»։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները ծածանում պաստառ, որի վրա ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ծաղրանկարն է՝ Քաջ Նազարի կերպարով՝ ավանակի վրա նստած։
