Երբեք մի ընդունեք այս 7 իրերը որպես նվեր և ահա թե ինչու․․․

Դանակ

Դանակը, մկրատը և ցանկացած այլ ծակող-կտրող առարկա մարդն ինքն իր համար պետք է գնի։ Սուր սայր ունեցող իրերում բացասական էներգիա է կուտակվում։ Իսկ եթե նման իր նվիրողը շատ է պնդում, փորձիր նրանից գնել այն, թեկուզ՝ խորհրդանշական գումարով։

 

Ժամացույց

Այն հաշվում է ժամանակը։ Կարծես, առանձնապես կարևոր չէ, բայց ժամացույցին հատուկ է կանգ առնելը։ Որպեսզի նման նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը, ավելի լավ է՝ այն նվիրողին մի փոքրիկ գումար տալ։

 

Դրամապանակ

Որպես նվեր ընդունելով դատարկ դրամապանակը՝ կարող ես բաց թողնել գումարի հետ կապված քո հաջողությունը։ Դրանում պետք է լինի գումար, թեկուզ՝ մանրադրամ։

 

Թաշկինակ

Շատ ազգերի մշակույթում գոյություն ունի թաղման ժամանակ թաշկինակ նվիրելու սովորությունը։ Այդ իրը սերտորեն կապված է տխրության ու արցունքների հետ։

Մարգարիտ

Նման նվերը կարող է հանգեցնել դժբախտության, կորստի ու հիվանդության։ Շատ երկրներում այն խորհրդանշում է անմխիթար այրիների ու որբերի արցունքները։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Նա հաջողակ դերասանուհի էր, սակայն ի վերջո դարձավ .........., ահա թե ինչու…

 

Հայելի

Հայելին մոգական իր է։ Համարվում է, որ այն կարող է տանել գեղեցկությունը, երիտասարդությունն ու կենսուրախությունը։ Հատկապես պետք է վախենալ հին հայելիներից։

 

Ձեռնոց

Ձեռնոցի հետ շատ մոգական ծեսեր են կապված՝ անձին կառավարելու առումով։ Ու դրանցով ընդունված է փոխանակվել (ինչպես ասվում է՝ երես առ երես), ոչ թե նվիրել։

 

Ժողովրդական հավատամքներին կարելի է տարբեր կերպ վերաբերվել՝ ծիծաղել, զարմանալ և նույնիսկ բարկանալ: Կարևորը՝ եթե նվերը տրվել է մաքուր սրտով և բաց հոգով, ապա ոչ մի միստիկական ուժեր չեն կարող ոչ մեկին վնասել: Լավ մնացեք և պահպանեք ձեր հարազատներին:

Նյութի աղբյուր ՝ mediamag.am

(Visited 292 times, 1 visits today)