Ճապոնացի իսկական կնոջ 8 կանոնները

1. Ձեր տղամարդը Ձեր թագավորն է

Երբե՛ք մի մոռացեք, որ Ձեր տղամարդը պետք է Ձեր կողմից ստանա ամենաբարձր առաջնահերթությունը Ձեր կյանքում: Նա կարևոր է քան Դուք ինքներդ, քան Ձեր ծնողները, Ձեր հետաքրքրությունները և նույնիսկ Ձեր երեխաները: Ձեր տղամարդը Ձեր կյանքի ամենակարևոր բանն է:

2. Վաղ արթնացեք

Անպայման առավոտյան արթնացեք մինչ նրա արթնանալը, որպեսզի պատրաստեք նրա համար առողջ նախաճաշ և համոզվեք, որ նա կստանա լավ օրվա սկիզբ: Եթե նա պետք է արթնանա և տանից դուրս գա Ձեզնից շուտ, Դուք միևնույնն է պետք է ապահովեք որպեսզի նախաճաշը պատրաստ լինի և սպասի նրան խոհանոցում:

3. Երբեք մի «սղոցեք» նրան

Երբեք մի մրթմրթացեք ինչ-որ բանի համար Ձեր տղամարդու վրա: Եթե նա աշխատանքից վերադառնալուց հետո ուզում է շատ խմել, ապա դա միմիայն աշխատանքի պատճառով է: Եթե նա մոռացել է աղբը թափել, դուք արեք նրա փոխարեն:

4. Մնացեք տանը

Երբ նա ծանր և լարված աշխատանքային ժամերից հետո վերադառնում է տուն՝ աշխատեք այդ ժամանակ գտնվել տանը: Եթե Դուք նույնպես աշխատանք ունեք և պետք է այն կատարեք օրվա ընթացքում, ապա աշխատանքից հետո անմիջապես վերադարձեք տուն:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Կենդանակերպի 3 նշան, որոնց ներքո ծնվում են ամենագեղեցիկ կանայք

5. Ժպտացեք

Երբ Ձեր տղամարդը աշխատանքից տուն է վերադառնում, դիմավորեք նրան լիաթոք և անկեղծ ժպիտով: Եթե Դուք ունեք հնարավորություն, ապա անցեք թեկուզ տասնյակ կիլոմետրեր նրա համար պաղ ըմպելիք բերելու համար:

6. Ընթրիք պատրաստեք

Քանի որ Դուք արդեն տանն եք և տուն եք եկել նրանից առաջ, պատրաստեք Ձեր տղամարդու համար համեղ ընթրիք: Նա աշխատանքից հետո կարող է հոգնած լինել, այդ իսկ պատճառով մերսեք նրան:

7. Բաց թողեք նրան ընկերների մոտ

Մի բարկացեք, երբ նա ուզում է գնալ և ամբողջ երեկոն անց կացնել ընկերների հետ: Ճանապարհեք նրան ժպիտով և ցույց տվեք նրան, որ Դուք հոգ եք տանում նրա մասին՝ դնելով նրա հետ, ճանապարհի համար բուտերբրոդ և գարեջուր:

Նյութի աղբյուր ՝ mediamag.am

(Visited 25 times, 1 visits today)