Կենդանակերպի 6 նշան, ովքեր կասկածում են իրենց ուժերին

13

Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է ընդունել իրենց հաջողություններն ու գովասանքը: Կշեռքներն իրենց գովասանքին ի պատասխան կարող են ասել, որ ամբողջն այլ մարդու ձեռքերի գործ է, իրենք գրեթե ոչինչ չեն արել:

Կշեռքների համար դժվար է հավատալ իրենց և իրենց ուժերին, տաղանդներին, կարողություններին:

Այծեղջյուր: Այծեղջյուրները ջանասիրաբար են աշխատում: Լինում են դեպքեր, երբ Այծեղջյուրները մտածված ինքավստահություն չեն ցուցաբերում, որպեսզի դա չընկալվի՝ որպես պարծենկոտություն:

Առյուծ: Առյուծները ցանկանում են, որ ամեն բան ավելի լավ լինի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մեծ ձգտում ունեն ամեն բանում բարձունքի հասնել: Նրանք մշտապես ցանկանում են առանձնանալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ կարծում են, որ հաջողության են հասել իրենց, և ոչ թե՝ այլ մեկի աշխատանքի շնորհիվ:

Կույս: Գաղտնիք չէ, որ Կույսերը ոչ ռեալ ստանդարտներ ունեն: Բայց չկա ավելի վատ բան, քան տեսնել՝ ինչպես է պերֆեկցիոնիստն իրեն պատժում այն բանի համար, որ առաջադրանքն անթերի չի կատարել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձախողում են համարում ամենը, ինչ չեն կարողանում իդեալական անել: Այս անվերջ ցիկլը լուրջ ազդեցություն է ունենում Կույսերի էմոցիոնալ վիճակի և ինքնագնահատականի վրա:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Ահա թե ով եք եղել նախորդ կյանքում, եթե հավատանք հորոսկոպներին

Ցուլ: Անհաջողության մատնվելու վախը երբեմն պարզապես կաթվածահար է անում Ցուլերին: Որքան ջանասիրաբար են նրանք աշխատում որևէ ծրագրի վրա, այնքան մեծ սթրեսի են իրենց ենթարկում: Ցուլերի սպասումներն անձամբ իրենցից ազդում են ամենի վրա, ինչ նրանք անում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանք կանգ չեն առնում վախի պատճառով, որ որևէ բան չի համապատասխանի իրենց պահանջներին:

Երկվորյակներ: Որպես կանոն՝ կարծում են, որ արժանի չեն գովասանքի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մտածում են, որ ամեն բանի հասել են միայն իրենց խարիզմի միջոցով: Այո՛, Երկվորյակներն իսկապես գրավիչ են, բայց չէին կարող ոչնչի հասնել, եթե տաղանդներ ու կարողություններ չունենային:

Նյութի աղբյուր ՝  168.am