Կենդանակերպի 5 ամենավախկոտ նշանները

19

Ցուլ: Ցուլերը զգուշանում են, ամեն բան այնքան չափազանցնում, որ սկսում են վախենալ որևէ գործողություն կատարել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարիք ունեն ի մի բերել զգացմունքներն ու ծրագիր մշակել: Եվ քանի դեռ նրանք աշխատում են ծրագրի մշակման վրա, շատ ուշ է լինում որևէ բան փոխելու համար: Ցուլերը դեմ չեն ամեն բան ինքնահոսի թողնել՝ լուռ տանջվելով, չցանկանալով ոչինչ ձեռնարկել:

Խեցգետին: Որպես կանոն՝ Խեցգետիններն իրենց սխալների համար մեղադրում են ցանկացած մեկի, բացի իրենցից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խիզախ են, երբ հարկավոր է պայքարել մտերիմների համար, բայց խուսափում են պատասխանատվություն ստանձնել իրենց գործողությունների համար, սկսում են վախենալ՝ խուսափելով երկխոսությունից, խնդրահարույց հարցերի քննարկումից:

Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինքնավստահ են, երբ ամեն բան լավ են անում և սխալներ թույլ չեն տալիս: Բայց նրանք վախենում են, երբ մատնացույց են անում նրանց բացթողումներն ու ձախողումները, չիմացությունը: Որպես կանոն՝ Կույսերը խուսափում են լինել վայրերում, որտեղ կարող են ամենախելացին չլինել. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր չի գալիս խոստովանել, որ զիջում են որևէ մեկին, հատկապես՝ ինտելեկտի և գիտելիքների առումով:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Գեղեցկության սրահ այցից հետո այս կինն անճանաչելի դարձավ. ամուսինը չկարողացավ զսպել արցունքները/blognews.am

Կշեռք: Թեև Կշեռքները տանել չեն կարողանում կոնֆլիկտները, նրանք հակված են դրամայի վերածել իրադարձությունները: Սխալներ թույլ տալու դեպքում նրանք սկսում են արտասվել, տառապել՝ մարդկանց կարեկցանքին արժանանալու և իրենց բացթողումներից ուշադրությունը շեղելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն, որ հարկավոր է պարզապես պատասխանատվություն ստանձնել սեփական գործողությունների համար, բայց չեն ցանկանում դա անել:

Ձկներ: Ձկները չափազանց զգայուն են, ինչը կարող է հանգեցնել վախկոտ գործողությունների և ռեակցիայի: Երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են պատասխանատվությունն ուրիշների վրա դնել: Լինում են պահեր, երբ Ձկները շատ վախեցած են լինում՝ պայքարելու և պնդելու համար իրենց դիրքորոշումը: Այդ պատճառով Ձկները պարզապես ձևացնում են, թե ոչինչ չեն տեսնում, թե իրենք գոյություն չունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են վարպետորեն խուսափել նրանից, ինչ չեն ցանկանում և վախենում են անել:

Նյութի աղբյուր ՝ blognews.am