Կենդանակերպի 3 ժլատ նշանները

Աղեղնավորների հանդեպ որեւէ պահանջ չկա: Նրանք Կենդանակերպի նշանների ամենաառատաձեռն ներկայացուցիչներն են: Նրանց հետ նույնիսկ անօգուտ է պայքարել, քանի որ, միեւնույն է, կգտնեն՝ ում օգնեն. ե՛ւ քաղցածներին կկերակրեն, ե՛ւ աղքատին ապաստան կտան: Աղեղնավորները սիրում են հովանավորել եւ օգնել, իհարկե՝ ոչ հենց այնպես, այլ ժպիտի եւ անկեղծ «շնորհակալության» դիմաց: Թերեւս սա է պատճառը, որ փողերը սիրում են Աղեղնավորներին եւ ձգտում են հայտնվել նրանց ձեռքում:
Առյուծներին լավ ծանոթ են շքեղությունն ու հմայքը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք անուշադրության չեն մատնի մտերիմներին եւ նրանց թանկարժեք նվերներ կմատուցեն: Միայն ոչ այնքան լավ ծանոթ մարդիկ կարող են Առյուծներին ժլատ համարել: Առյուծները գնում են այն ամենը, ինչ փայլում է, շողում եւ հաճույք պատճառում իրենց: Նրանք հաճախ մտածում են, որ կարելի է գնել բոլորին եւ ամեն ինչ:
Կարիճների համար առատաձեռնությունը լավ լույսի ներքո ներկայացնելու հրաշալի հնարավորություն է: Կարեւորը ծանոթներն ըստ արժանվույն գնահատեն իրենց բյուջեն, նոր վերանորոգումը, շքեղ ինտերիերը, շահավետ աշխատանքը: Բայց հենց Կարիճները ֆինանսական խնդիրներ են ունենում, անմիջապես անհետանում են տեսադաշտից:
Նյութի աղբյուր՝ mail.hayacq.com