Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից

22

Մեր օրերում շատ դժվար է հստակ ասել, որ այս գույնը կամ այս ոճի հագուստը նորաձև է։ Եթե ճիշտ համադրել, ապա նորաձև է ամեն ինչ և ամեն գույն։

Այս կարծիքին է Դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանը, որը խորհուրդներ է տալիս նորաձևությամբ տարված մարդկանց։

«Կան թրենդային ուղղություններ, որոնք շատ նորաձև են այս ամառ, օրինակ՝ ավելի լայն, չգրկող հագուստը, ակտուալ են գույների նեոնային երանգները։ Բայց այժմ հստակ նորաձևության չափանիշներ չկան։

Երբ ասում ենք 1970 կամ 1980-ական թվականներ, ապա մեր աչքի առաջ գալիս է նորաձև մարդու հստակ կերպարը, որը բնութագրական է այդ ժամանակահատվածի համար։ Իսկ այժմ նորաձև կարելի է համարել այն մարդուն, ով միջավայրում տարբերվում է իր անհատականությամբ։ Օրինակ՝ ես նեոնային գույներ չեմ սիրում, ո՛չ ինտերիերում , ո՛չ հագուստ ստեղծելիս, չնայած, որ դա այժմ նորաձև է»,ասում է Նիկոլյանը:

Դիզայներն առանձնացնում է մի քանի նորաձև աքսեսուարներ, որոնք ընդգծում են ուրույն ոճը։

«Այս ամառ ամենաակտուալ աքսեսուարներից է ծղոտե գլխարկը, ոչ ստանդարտ (երկրաչափական պատկերների տեսքով) ակնոցը։ Նորաձև պայուսակների տեսականին լայն է, սակայն աչքի են ընկնում ծղոտե պայուսակները։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

փաստեր աշխարհի մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ ամենախելացիներին

Թրենդային են համարվում «շլեպցի» բաց կոշիկները (հողաթափ հիշեցնող) և «future» սպորտային կոշիկները , որոնք ունեն 3D ձևաչափով տակացուներ։

Խոսելով սթրիթ-սթայլ ոճի «լուքերից»` Արամ Նիկոլյանը ցավով նշեց, որ Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք ցանկանում են տարբերվել:

Անդրադառնալով հայ դիզայներների աշխատանքներին` Արամը դրանք համարեց պահանջված։

«Վերջին ժամանակներում բավականին պահանջված են հայ դիզայներների կողմից ստեղծված հագուստները, օրինակ, ես չեմ դժգոհում, որովհետև այն խանութ սրահում, որտեղ վաճառվում են իմ աշխատանքները, վաճառքի ցուցանիշները բավականին բարձր են։ Մեր խանութ սրահից գնումներ են կատարում ինչպես հայ հայտնիները, այնպես էլ այն մարդիկ , ովքեր ուզում են նորաձև լինել»,–ասաց նա։

 

Արամ Նիկոլյանը խոստովանում է, որ Nikolyan բրենդի միակ դիզայներն է և ի տարբերություն իր կոլեգաների, ովքեր համագործակցում են երիտասարդ դիզայներների հետ, ինքը մենակ է ողջ աշխատանքն անում։

Նյութի աղբյուր ՝ arenanews.am