Աշխարհի 3 վայր, որտեղ առաջին ամուսնական գիշերն ավելի շուտ սարսափելի, քան ռոմանտիկ է անցնում )

3167

Շատերս մեր օրերում պատկերացնում ենք, որ հարսանեկան օրն ու առաջին ամուսնական գիշերը զույգերի կյանքում ամենառոմանտիկ ու հիշարժան պահերից են լինելու, սակայն աշխարհում կա 3 վայր, որտեղ առաջին ամուսնական գիշերը, մեղմ ասած, սարսափելի է անցնում։ Առաջարկում ենք ծանոթանալ այդ 3 վայրերին։

1. Ռուանդա

Ռուանդայի Բահուտու ցեղախմբում կա ավանդույթ, որն իր վայրիությամբ ու սարսափելիությամբ բոլորիս կողմից կարող է աննորմալություն որակվել։ Առաջին ամուսնական գիշերը զույգն իրար հետ լավ ժամանակ անցկացնելու փոխարեն մտնում է սենյակ ու սկսում… իրար ծեծել։ Այո՛, այո՛, հենց ծեծել, ընդ որում՝ կինը պետք է փորձի ծեծել ամուսնուն իր ձեռքն ընկած առաջին իսկ իրով, ու նա ազատ է իր ընտրության մեջ։ Իրար մի լավ ծեծելուց հետո զույգը վերադառնում է հայրական տուն ու հաջորդ օրը՝ նույնը շարունակում։ Սա շարունակվում է մեկ շաբաթ։ Մեկ շաբաթ իրար ծեծելուց հետո զույգը նոր կարող է իրար հետ անկողին կիսել։ Ցեղում հավատում են, որ եթե զույգը իրար ծեծի մեկ շաբաթ, ապա նրա ամբողջ բացասական էներգիան դուրս կգա, ու դրանից հետո նա կկարողանա ապրել առողջ ու երջանիկ՝ էլ երբեք չվիճելով։

2. Մավրիտանիա

Բոլոր հարսնացուներն էլ փորձում են հարսանիքից առաջ նիհարել ու այդ օրն ավելի սլացիկ ու գեղեցիկ կազմվածքով երևալ, սակայն այսպես ընդունված չէ Մավրիտանիայում։ Մավրիտանիայում նիհար աղջիկը համարվում է ամենատգեղը, ուստի այստեղ հարսնացուները մինչ հարսանիքը փորձում են առավելագույնս գիրանալ։ Սա պահպանվում է անգամ առաջին ամուսնական գիշերը։ Աղջիկն իր սիրելիի հետ ժամանակ անցկացնելու փոխարեն մի քանի կիլոգրամ սնունդ է ընդունում ու մի քանի լիտր կաթ խմում։ Այսպես նա անգամ այդ օրը փորձում է ավելի կլորիկ դառնալ։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Կենդանակերպի նշանների անքնության պատճառները

3.Պոլինեզիա

Թերևս ամենասարսափելի առաջին գիշերվա ավանդույթը գործում է Պոլինեզիայում, որտեղ առաջին ամուսնական գիշերը հարսնացուի համար վերածվում է իսկական սարսափի։ Այստեղ հարսը անկողին է կիսում ոչ թե միայն փեսայի, այլ նաև փեսայի ընկերների հետ։ Սա պայմանավորված է չափազանց վայրի մտածելակերպով։ Այստեղ մարդիկ հավատում են, որ կույս աղջիկն իր մեջ դևեր է պարունակում ու այդ դևերին պետք է, որքան հնարավոր է, արագ վերացնել։ Դրա համար առաջին ամուսնական գիշերն աղջիկը լցված է սատանայական դևերով, ու որքան շատ մարդ նրա հետ անկողին կիսի, այնքան նրա դևերն ավելի արագ կվերանան։ Սրա արդյունքում աղջիկը պարտավոր է անկողին կիսել տղայի բոլոր ընկերների հետ։ Տղայի հերթը հասնում է ամենավերջում։ Հետաքրքրականն այն է, որ այստեղ սրան վերաբերվում են որպես հատուկ արարողության, որով պարզապես օգնում են հարսին ազատվել իր մեջ ապրող բոլոր չարքերից, ու դրա համար նրանք երբեք չեն հասկանում մյուս մարդկանց սարսափն ու վախը՝ կապված այս երևույթի հետ։

Նյութի աղբյուր՝blognews.am