Ահա թե ինչ չի կարելի անել սեփական ծննդյան օրը

13

1. Ըստ շատ ժողովուրդների հավատամքների, չի կարելի նախորոք նշել ծննդյան օրը: Համարվում է, որ դա կարճեցնում է հոբելյարի կյանքը:

2. Համարվում է, որ այդ օրը չի կարելի պարտք վերցնել: Դա ընտանիքին ֆինանսական պրոբլեմներ, ավելորդ հոգսեր, վեճեր և ցնցումներ կբերի: Ի դեպ, և պարտքով փող էլ պետք չէ տալ:

3. Ըստ հավատամքների, այդ օրը պետք չէ նաև ողորմություն տալ: Այդպես, դուք փողի հետ նաև տալիս եք Ձեր հաջողությունը:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Ինչպի՞սի սեր է բաժին հասնում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի

4. Ի դեպ կա հավատամք նաև կապված նվերների հետ: Օրինակ, ծննդյան օրը ընդունված չէ նվիրել մարգարիտ (համարվում է, որ արցունք կբերի), հայելի (թուլացնում է մարդու էներգետիկան և դարձնում խոցելի հիվանդությունների կողմից) և դանակներ:

Նյութի աղբյուր ՝ mediamag.am