3 դառը ճշմարտություն սիրո մասին, որոնք այնքան դժվար է ընդունելը

1. Սեր ≠ Համատեղելիություն

Այն, որ սիրահարվել եք ինչ-որ մեկին, ամենևին չի նշանակում, որ այդ մարդը իրոք համապատասխանում է ձեզ որպես երկարաժամկետ զուգընկեր: Սերը կապված է էմոցիաների հետ, իսկ համատեղելիությունը՝ գիտակցության: Եվ դրանք շատ հաճախ չեն համատեղվում:

Դուք կարող եք սիրահարվել մարդուն, ով չի հարգում ձեզ և ստիպում է ձեզ ձեր մասին ավելի վատը մտածել, քան կաք իրականում: Կամ նրան՝ ում պատճառով ամբողջ կյանքը փոսը կգլորվի: Նաև կարող եք սիրահարվել մի մարդու, ում կյանքի արժեքներն ու նպատակները բոլորովին չեն համընկնում ձերի հետ: Դուք նույնիսկ կարող եք սիրահարվել նրան, ով ձեզանից կխլի կյանքի ամբողջ ուժը:

Որքան նման չէ մարդը մեզ՝ այնքան վառ է սիրահարվածությունը:

Այդ պատճառով զուգընկեր փնտրելուց կառավարվեք ոչ միայն սրտով, այլ նաև՝ խելքով: Այո, մենք բոլորս էլ ցանկանում ենք որովայնում թիթեռներ զգալ: Բայց նախքան սիրահարվելը, փորձեք սթափ գնահատել ձեր ընտրյալի վերաբերմունքը մարդկանց, և նաև նրա ամբիցիաները և աշխարհայացքը: Եթե դուք դա չանեք, ապա շատ շուտով կարող եք բախվել մեծ անախորժությունների հետ:

2. Սերը չի լուծում պրոբլեմները

 

Դուք խենթի նման սիրահարված եք, բայց ամբողջ աշխարհը ձեր դեմ է: Ինչ-որ ժամանակ դա ոչ մի նշանակություն չունի, չէ՞ որ դուք այդքաաաաան շատ եք սիրում մեկմեկու: Ձեզ թվում է, որ հավանաբար տարբերակ կա լուծելու բոլոր պրոբլեմները, պետք է ուղղակի մի փոքր սպասել: Սերը ստիպում է ձեզ զգալ, որ միասին դուք ամեն ինչ կհաղթահարեք, չնայած իրականում ժամանակի ընթացքում ոչինչ չի փոխվում:

Քանի սերը ստիպում է ձեզ ձեր կյանքի պրոբլեմների առումով ավելի լավ զգալ, այն չի լուծում դրանցից ոչ մեկը:

3. Սերը ոչ միշտ է արժանի զոհողությունների

 

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Համացանցում «Մեր Հայրենիք»-ը երգելու ֆլեշմոբ է սկսվել

 

Սերը ստիպում է մեզ հոգ տանել այլ մարդու կարիքների մասին ավելի շատ, քան սեփականի: Փորձեք ձեզ հարց տալ․ «Իրո՞ք ձեր հարաբերությունները արժեն զոհողությունների»:

Եթե ժամանակ առ ժամանակ սիրահարները հանուն մեկմեկու գործում են սեփական ցանկություններով, կարիքներով և ժամանակով՝ դա ադեկվատ և առողջ վարք է, որը սիրային հարաբերությունը դարձնում է ավելի լավը:

Բայց երբ զուգընկերներից մեկը անընդհատ ստիպված է զոհել սեփական արժանապատվության զգացումը, առողջությունը, ամբիցիաները, կյանքի նպատակները միայն հանուն նրա, որպեսզի կողքին լինի, ապա այդպիսի սերը վեր է ածվում մեծ պրոբլեմի:

Սիրային հարաբերությունները պետք է լրացնեն ձեր անհատականությունը, այլ ոչ թե փոխարինեն:

Եթե դուք ստիպված եք հանդուրժել անհարգալից և վիրավորական վերաբերմունք, ապա, ըստ էության, դուք թույլ եք տալիս սիրուն ամբողջովին կուլ տալ ձեզ: Եթե դուք զգույշ չլինեք, ապա շատ շուտով կվերածվեք ընդամենը այն մարդու ստվերի, ով երբևէ եղել եք:

Նյութի աղբյուր ՝ mediamag.am

(Visited 261 times, 1 visits today)