Միսը պատրաստեք թաիլանդական ձևով

Թաիլանդական խոհանոցի ուտեստները առաձնահատուկ համ ունեն: Թաիլանդում ավանդական ուտեստները պատրաստում են հիմնականում մսից , բրձից, ծովային մթերքներից, մարինացնում են սոյայի սոուսով և բավականին մեծ քանակությամբ համեմունքներով: Սա իսկական պարգև է հետաքրքիր ուեստների սիրահարների համար:

 

Բաղադրիչներ

  • Տավարի միս 300 գ
  • Բուլղարական պղպեղ 2 հատ (կարելի է վերցնել կարմիր և կանաչ պղպեղ)
  • Կոճապղպեղ – 3-5 սմ
  • Կարմիր սոխ 2 հատ
  • Սխտոր 3 ատամիկ
  • Բուսայուղ 20 մլ

Պատրաստման եղանակը

  1. Միսը կտրատել խոշոր չափի կտորներով և մարինացնել սոյայի սոուսով և 10 մլ բուսայուղով:
  2. Թողնել 20 րոպե:
  3. Այդ ընթացքում սոխը կտրատել կիսալուսնաձև, կտրատել պղպեղը, կոճապղպեղն անցկացնել քերիչով, սխտորը խոշոր կտրատել:
  4. Թավայի մեջ տաքացնել մնացած բուսայուղը և տապակել միսը մինչև ոսկեգույն կեղև առաջանա:
  5. Ավելացնել կաթը և եփել մինչև հեղուկը լիովին գոլորշիանա: Այնուհետև ավելացնել պղպեղը, կոճապղպեղը, սոխը, սխտորը և եփել մարմանդ կրակի վրա 5 րոպե: Համեմել աղով պղպեղով, քարրիով և եփել ևս 30 րոպե:
  6. Ուտեստը մատուցել որևէ խավարտով, թաիլանդացիները նախընտրում են մատուցել բրնձի հետ
    միասին:
Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Տեղափոխվում ենք վրացական խոհանոց ու պատրաստում ամենահամեղ ուտեստներից մեկը՝ օջախուրի

Նյութի աղբյուր՝goodlookingnews.r