Արագ մարինացված բուլղարական պղպեղ՝ ձմռան համար

1237

յս բաղադրատոմսով պատրաստված բուլղարական պղպեղը ստացվում է շատ ախորժելի, հարմար է ցանկացած ուտեստի հետ մատուցելու համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

բուլղարական պղպեղ, կարելի է տարբեր գույների՝ 5կգ
մարինադի համար.

ջուր՝ 1լ
ձեթ՝ 1.5բաժակ
քացախ 70%՝ 2ճ.գ.
շաքարավազ՝ 1.5 բաժակ
աղ՝ 0.5 բաժակ
սխտոր, մաղադանոս
Պատրաստման եղանակ.

Պղպեղը կտրել մեջտեղից, հեռացնել կորիզները:

Մարինադը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները և դնել կրակին: Եռացող մարինադի մեջ դնել պղպեղները և եփել 2 րոպե: Ավելացնել մանր կտրատած սխտորն ու կանաչին: Եփել ևս 1 րոպե:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Զարմացրեք ձեր սիրելիներին այս համեղ լցոնած սնկով․ պարզապես հալչում է բերանում

Պղպեղը դնել ստերիլիզացված բանկաների մեջ, լցնել եռացող մարինադը և փակել:

Պահել շուռ տված և ծածկոցով փաթաթված վիճակում՝ մինչ լիարժեք սառելը:

Նյութի աղբյուր՝/goodlookingnews.ru