Օրվա բաղադրատոմսը. Մակարոնի պատրաստման անուշահամ բաղադրատոմս

78

Պատրաստման եղանակը.

Սոխը մանր կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ 3 րոպե, ապա ավելացնում կտրատված կարմիր տաքդեղը և տապակում ևս 2-3 րոպե:

Ավելացնում ենք աղացած միսը, համեմում աղով, պղեղով և խառնելով տապակում զանգվածը 10 րոպե: Լցնում ենք գինին և շարունակում տապակել ևս 3 րոպե, մինչև հեղուկային մասը գոլորշանա:
Ավելացնում ենք մանր կտրատված մաղադանոսը, ապա լոլիկի մածուկը և տապակում այդպես 4 րոպե:

Մակարոնը խաշում ենք, թափում ջուրը, ապա վրան շաղ տալիս 1/2 ճ/գ ձիթայուղ և լավ խառնում:

Պատրաստում ենք սոուսը: Դրա համար կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ալյուրը և խառնում մինչև զանգվածի միատարր դառնալը:

Մաս առ մաս ավելացնում ենք կաթը՝ անընդհատ խառնելով սոուսն այդ ընթացքում: Այսինքն՝ պատրաստում ենք ֆրանսիական Բեշամել սոուս:

Հանում ենք սոուսը կրակի վրայից:
Ուղղանկյուն ձևամանի (35*24սմ) հատակին փռում ենք փայլաթիթեղ և լցնում մակարոնի կեսը:

Մակարոնների վրա ենք լցնում սոուսի կեսը և տարածում նրա ողջ տարածքով: Այնուհետև լցնում ենք մսային միջուկը, հավասարեցնում:

Ծածկում ենք մակարոնների մնացած կեսով, ապա վրան լցնում սոուսը:

Ոտեստի վրա շաղ ենք տալիս քերած պանիրը և եփում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:

Ինչպես նկատեցիք, մակարոնով ուտեստ «Նեապոլիտանականն» իրենից ներկայացնում է լազանյայի այլընտրանքային տարբերակ: Այն շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում ինչ պատրաստել։

Նյութի աղբյուր՝goodlookingnews.ru

Կարտոֆիլե բաղադրատոմս ՝ ամերիկյան ձևով

Բաղադրամասեր

10 հատ կարտոֆիլին ՝


400 գրամ խոզապուխտ,


200 գրամ պանիր,
300 գրամ կարագ,


200 գրամ թթվասեր,


մաղադնաոսը, աղը, պղպեղը ՝ ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լավ լվանալ և խաշել։ Մեջտեղից կիսել կարտոֆիլը և միջուկը հանել: Կարտոֆիլի միջուկը խառնել կտրատած խոզապուխտի, կարագի, պանիրի և թթվասերի հետ ՝ համեմելով աղով և պղպեղով: Ստացված զանգվածը լցնել կարտոֆիլի մեջ և վրան ավելացնել մաղադանոսը ու դնել ջեռոցը մոտ 10 րոպե:

Նյութի աղբյուր՝goodlookingnews.ru

Կարդացեք նաև ՝   Մակարոնը այսպես պատրաստեք և համից չեք կշտանա