Կարանտինյան մարզում․ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչ սուպերսեքսուալ տեսքով է մարզվում (լուսանկարներ)

222

Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-յան էջում գայթակղիչ կադրեր է հրապարակել։ 39-ամյա հայուհին ցույց է տվել, որ մարզվում է անգամ երկրում տիրող կարանտինի պայմաններում։

Նյութի աղբյուր՝ Starnews.am

Ինչպիսի՞ն է համատեղելիությունը հորոսկոպի միևնույն նշանի ներկայացուցիչների միջև

24.05.2020446

Եթե երկու հոգի նման են բնավորությամբ ու սովորույթներով, դա դեռ չի նշանակում, որ նրանց կապը ստացված կլինի։

Խոյ-Խոյ

Այս նշանի ներկայացուցչները բռնկուն բնավորություն ունեն։ Այսպիսի մարդկանց միությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նրանցից մեկը սովորում է զիջել ուրիշին։ Խոյերը, ի տարբերություն մյուսների, ունակ են ուշադիր և հոգատար լինելու իրենց մտերիմների նկատմամբ։

Նրանք կարող են միասին ապրել իրենց ամբողջ կյանքը։ Իհարկե, սկանդալներն անխուսափելի են, բայց եթե ուշադրություն չդարձնեն մանրուքներին և չափից դուրս քննադատ չլինեն իրենց սիրելիի հանդեպ, տհաճ վեճերն անհամեմատ ավելի քիչ կլինեն։

Ցուլ-Ցուլ

Այս նշանի առանձնահատուկ գիծը կայունությունն է։ Նրանք չեն սիրում կոնֆլիկտներ և միշտ փորձում են իրենց սիրելիի հետ հարաբերություններում ներդաշնակություն պահել։ Այսպիսի զույգը համատեղելի է, և նրանց կապը կարող է երկար տևել։ Ցուլերի գլխավոր թերությունն ավելորդ խնայողությունն է։

Նրանք չեն սիրում անտեղի գումար վատնել և մանրակրկտորեն ծրագրում են իրենց գնումները։ Այս զույգին կարող են խանգարել միայն գումարային վեճերը։

Երկվորյակ-Երկվորյակ

Այս նշանի ներկայացուցիչները միշտ ձգտում են արկածների, հատկապես՝ սիրային։ Սովորաբար Երկվորյակները չեն սիրում ուշադրություն դարձնել մի հոգու և չեն հրաժարվում ինչ-որ ուրիշ մեկին սիրահետելու հնարավորությունից։ Շատ հաճախ դա դավաճանությունների պատճառ է դառնում։ Այսպիսի մարդկանց կապը գրեթե չունի շանս երկար տևելու։ Նրանք ավելի շուտ կարող են դառնալ լավ ընկերներ, քան զույգ։

Խեցգետին-Խեցգետին

Այս նշանն առանձնանում է հուզականությամբ։ Ուշադրության պակասի պատճառով նրանք հաճախ տառապում են դեպրեսիայով, չնայած իրենք էլ առանձնապես ուշադիր չեն ուրիշների հանդեպ։

Իհարկե, երկու Խեցգետին կարող են լավ զույգ դառնալ, և նրանց հարաբերություններում միշտ կլինի միմյանց հասկանալու տեղ, բայց ստիպված կլինեն սովորել հարգել միմյանց զգացմունքները։ Նրանց շատ հեշտ է նեղացնել, և նույնիսկ ամենաանշան քննադատությունն ուժեղ ազդեցություն է ունենում նրանց ինքնասիրության վրա։

Առյուծ-Առյուծ

Դեռ մանկությունից Առյուծներն իրենց առաջնորդներ են տեսնում։ Նրանք առանձնանում են իրենց համառությամբ, ավելորդ ինքնասիրությամբ և մարդկանց հանդեպ ուշադրությամբ և սիրով։ Այս մարդիկ կարող են զույգ կազմել միայն այն ժամանակ, երբ չճնշեն մեկը մյուսին։

Կույս-Կույս

Եթե այս նշանի ներկայացուցիչները կարողանան ազատվել իրենց թերություններից և պերֆեկցիոնիզմից, նրանց միությունը շատ երկար կտևի։ Ամենագլխավորը մանրուքների վրա ուշադրություն չդարձնելն է։ Պետք է հասկանալ, որ մարդ չի կարող լիովին համապատասխանել ձեր իդեալին, և սովորել ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա։

Կշեռք-Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչներն առաջին հանդիպումից միմյանց կողքին իրենց հարմարավետ են զգում։ Նրանք ամեն ինչում գնահատում են կայունությունն ու հավասարակշռվածությունը, և դա առաջին հերթին վերաբերում է հարաբերություններին։

Կշեռքների համար կարևոր է, որ իրենց զուգընկերը լինի ոչ միայն անկեղծ և կրքոտ, այլև կարողանա լավ ընկեր դառնալ։ Նրանք ձգտում են խուսափել կոնֆլիկտներից, իսկ տարաձայնությունները շատ հազվադեպ են լինում։

Կարդացեք նաև ՝   Արփինե Բեկջանյանը Ապրիլի 7-ի կապակցությամբ իսկապես օրիգինալ նվերներ է ստացել

Կարիճ-Կարիճ

Հուզականություն և համառություն՝ հորոսկոպի այս նշանի հիանալի գծերը։ Նրանց մեջ միշտ կրակ է վառվում և լցնում կրքով, այդ պատճառով էլ Կարիճները կարող են դառնալ լավ սիրահարներ։ Բայց կարո՞ղ են նրանց ստեղծել ընտանիք և միասին ապրել ամբողջ կյանքը։ Պատասխանը դրական է։ Կարիճները միշտ կհասկանան և կաջակցեն միմյանց։

Աղեղնավոր-Աղեղնավոր

Աղեղնավորներն առանձնանում են իրենց նպատակասլացությամբ։ Նրանք ուզում են լինել լավագույնը, այդ պատճառով էլ մտերիմների մեջ մրցակիցների են տեսնում։ Երբ նրանք սիրահարվում են, զգացմունքները հաղթում են նրանց այդ գծերին, նրանք թուլանում են և տարվում սիրելիով՝ մոռանալով իրենց գործերի մասին։

Այծեղջյուր-Այծեղջյուր

Սովորաբար այս նշանի ներկայացուցիչներն ունենում են ընդհանուր հետաքրքրություններ։ Նրանք ունենում են ջերմ հարաբերություններ, կարողանում են միասին խենթ արարքների գնալ կամ ամբողջ օրը նվիրել ֆիլմեր նայելուն։ Նրանք միմյանց աջակցում են ցանկացած իրավիճակում, նույնիսկ եթե զուգընկերներից մեկը ճիշտ չէ։

Ջրհոս-Ջրհոս

Եթե երկու Ջրհոս ցանկանան ընկերանալ, դա կստացվի առանց որևէ խնդրի, միայն թե սիրային հարաբերություններ շատ հազվադեպ են ստացվում։ Այս նշանի համար գլխավորն իրեն ազատ զգալն է, առանց պարտավորությունների լինելը։

Ձկներ-Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչների միջև կապ կարող է լինել միայն այն դեպքում, երբ հասկանան միմյանց։ Ձկների դեպքում դա շատ դժվար է։ Առաջին հայացքից նրանք հանգիստ են, բայց դժվար է կռահել, թե ինչ է կատարվում նրանց ներսում։ Նրանց տրամադրությունը հաճախ փոխվում է։ Նրանց դուր է գալիս մենակ մնալ։

Նյութի աղբյուր՝ blog.tribuna.am