Արման Նշանյանը հայր է դարձել

4

 մարտի 30-ին, ծնվել է Արման եւ Վիկտորյա Նշանյանների առաջնեկը: Ավելի վաղ դերասան-ռեժիսորն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարքից գեղեցիկ կադր էր հրապարակել, նաեւ նշել, որ «Էրեբունի» ծննդատանն են:

Զույգի առաջնեկն աղջիկ է: Նրան կանվանակոչեն Շաքե՝ հայրական տատիկի՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանի պատվին:
2

Վիկտորյա եւ Արման Նշանյանները


Դերասան Սոս Ջանիբեկյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում «Ծնվել է Շաքե Նշանյանը» գրությամբ լուսանկար է հրապարակել, որում երեւում է, որ Արմանն ընկերների հետ նշում է դստեր ծնունդը:

Նյութի աղբյուր՝/bravo.am

«Սա լավ առիթ էր` իրարից կարոտներս առնելու համար». Շուշաննա Թովմասյանը՝ ամուսնու հետ մեկուսանալու մասին

«Վիրուսի աննախադեպ տարածումն ու աշխարհում տիրող այս ծանր իրավիճակը բոլորիս տագնապի մեջ է պահում: Յուրաքանչյուրս պետք է զգոն լինենք, հոգ տանենք մեր, մեր մտերիմների եւ նույնիսկ անծանոթների առողջության մասին: Պետք է հնարավորինս ենթարկվենք օրենքի ներկայացուցիչների հորդորներին եւ պահենք հասարակական կարգը: Վատ նորությունները, ապատեղեկատվությունները շատ են ընկճում, բայց փորձում եմ իրավիճակին դրական կողմից նայել. սա միգուցե լավ առիթ է մեր առօրյա հոգսերից, աշխատանքային ծանրաբեռնվածությունից մի փոքր ազատվելու եւ մեր մտերիմներին հետ շատ ժամանակ անցկացնելու համար: Վերջին օրերին գերլարված ենք աշխատել. մոտ 24 ժամ նկարահանումներ ենք իրականացրել, որ կարողանանք մինչեւ իրավիճակի հանդարտվելն ամեն երեկո մեր հեռուստադիտողների ժամանցն ապահովել: Հուսով եմ՝ այս ամենը շուտ կավարտվի, եւ կկարողանաք կրկին նկարահանման հրապարակ վերադառնալ»,- ասել է Շուշաննան:

Ն յու թի աղբյուր՝/bravo.am

Կարդացեք նաև ՝   Դիանա Գրիգորյանը՝ հնդկական զարմանալի ոճում (լուսանկարներ)