ՇՈՈՒԲԻԶ

Գաղտնի նկարահանել են, թե Քրիստինե Պեպելյանն ինչպես է «տժժում» ընկերուհու ծննդյան խնջույքին

Երեկ առավոտյան երգչուհի Քրիստինե Պեպելյանը որդու ու ընկերուհու լուսանկարն էր հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը։ 
Իսկ արդեն երեկոյան նա ծննդյան խնջույի էր։ 

Նյութի աղբյուր՝/starnews.am

Եվա Զոհրաբյանի նոր ֆոտոշարքը, սերն ու խենթ օրը

Երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանն իր պորտֆոլիոն համալրել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին՝ պատմելով այսօրվա իր հոգեվիճակի, կանանց նվիրված տոնի կարեւորության, դերերն ընտրելու իր բանաձեւի մասին, եւ ոչ միայն:

Տրամադրությունը

Երբ նկատում եմ, որ դրսում սկսում են ձնծաղիկներ վաճառել, երբ ամենուր ծաղկի բույր է տարածվում եւ եռուզեռ տիրում, այդժամ հասկանում եմ, որ արդեն գարուն է: Տարվա յուրաքանչյուր եղանակ իր յուրօրինակությունը, գույնը, ջերմությունն ու բնավորությունն ունի: Անկեղծ ասած, գարունն ինձ համար նոր տարվա նոր սկիզբ կարծես լինի: Ես սկսում եմ կյանք առնել ու ջերմանալ, իսկ ներսիս զգացողությունները նոր շունչ են առնում։

15
Եվա Զոհրաբյանը

Մարտիության

Դեռ փոքրուց սրտի թրթիռով եմ սպասել Կանանց միջազգային օրվան, որ մայրիկիս համար մի նվեր, մի բացիկ պատրաստեմ: Ոչինչ չի փոխվել. այդ թրթիռը հիմա էլ կա։ Մարտի ութն առիթ է եւս մեկ անգամ մեր մայրերին սեր, ուշադրություն եւ հոգատարություն ցույց տալու համար:

Իմ բոլոր օրերն էլ մարտի ութ են, քանի որ միշտ սիրո մեջ եմ:

Կանանց եւ աղջիկներին միշտ պետք է սիրել, ուշադրություն դարձնել: Շաբաթական գոնե մեկ անգամ ծաղիկ նվիրելը կգեղեցկացնի ու առավել երջանիկ կդարձնի նրանց:

Այս մարտի 8-ին ստացել եմ սեր, ժպիտ, եւս մեկ խենթ օր, որն, անկասկած, դաջվեց հիշողությանս մեջ:

Նվերներ սիրում եմ ե՛ւ ստանալ, ե՛ւ նվիրել: Եթե կարող ես մարդուն մի փոքր ուրախացնել, ժպիտ պարգեւել, ինչո՞ւ չանել: Մեր օրերում, ցավոք, ժպիտն ու բարությունը պակասել են, իսկ որեւէ բան նվիրելով՝ դու ստիպում ես, որ դիմացինդ ժպտա:

15
Եվա Զոհրաբյանը

Նոր լուսանկարները

Լուսանկարչությունն արվեստ է, ես էլ թեմատիկ ֆոտոշարքեր սիրում եմ. ինձ համար կարեւոր է, որ այն էսթետիկ ու ակնահաճո լինի։ Նոր ֆոտոշարքի գաղափարն իմն էր եւ արդեն որոշել էի, թե որ լուսանկարչի հետ եմ համագործակցելու։ Քննարկումներից հետո ընտրեցինք թեման ու սկսեցինք աշխատել: Վստահ եմ՝ հաջողված ֆոտոշարք է:

Դերասանուհին պետք է կարողանա ներկայանալ տարբեր կերպարներով, ինչն էլ ես փորձել եմ անել: Լուսանկարվելիս կարեւոր է քո հոգեվիճակը, եւ երբ լուսանկարիչը կարողանում է հասկանալ, թե դերասանի ներսում ինչ է կատարվում, կարողանում է նաեւ հրաշալի ներկայացնել, իսկ միասին աշխատանքն էլ դառնում է պարզապես հաճելի գործընթաց:

Սովորում է

Միշտ սովորելու փուլում եմ գտնվում: Հիմա էլ եմ սովորում եւ միշտ դրա ծարավն եմ զգում՝ կարդալու, ուսումնասիրելու:

15
Եվա Զոհրաբյանը

Գործնական

Ունեմ առաջարկներ, սակայն դեռ չեմ ընտրել, քանի որ չկա մի կերպար, որն ինձ հոգեհարազատ է: Ամեն նախագծում չեմ խաղում, ընդունում եմ առաջարկը, երբ ինձ դուր է գալիս ե՛ւ անձնակազմը, ե՛ւ իմ կերպարը: Կա մի շատ հետաքրքիր նախագիծ, սակայն դրա մասին դեռ չեմ ուզում խոսել: Երբ լինի, անպայման կպատմեմ:

Նյութի աղբյուր՝/bravo.am

Կարդացեք նաև

Կլորիկ փորիկով Գոհար Ավետիսյանը սեքսուալ ներքնազգեստով լուսակարներ է հրապարակել

admin

Ո՞վ կմտածեր, որ էս օրին կհասնենք․ Կարեն Ասլանյանը ցույց է տվել, թե ինչ տեսքի է հասել կորոնավիրուսի պատճառով

admin

Արման Նշանյանը հայր է դարձել

admin

«Սա լավ առիթ էր` իրարից կարոտներս առնելու համար». Շուշաննա Թովմասյանը՝ ամուսնու հետ մեկուսանալու մասին

admin

«Ես էն ժամանակ ապուշ էի»․ Անի Երանյանը ցույց է տվել իր սիրած տեսարանը

admin

Մարիամ Մելիքյանը 2-րդ բալիկն է սպասո՞ւմ (լուսանկարներ)

admin

Կարանտինի ընթացքում Գուրգեն Դաբաղյանի կինն իսկական խոհարարուհի է դարձել

admin

«Ձեռքերս դողում են էս նկարը տեսնելուց հետո»․ Լիկա Սալմանյանը սարսափելի կադր է հրապաարկել

admin

Տեսեք՝ Արեգն ինչ «օյին է բերում» Քրիստինե Պեպելյանի գլխին, երբ նա փորձում է կտրել երեխայի մազերը

admin