Էմմին CHANEL-ի՝ 2 մլն․ դրամ արժողությամբ պայուսակ է կրում (լուսանկար)

30

Երիտասարդ երգչուհի Էմմին, որն ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, կիսվել է նոր լուսանկարով։

Իր Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարում երգչուհին պատռված ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի եւ սեւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են կարմիր բարձրակրունկ կոշիկները և CHANEL պայուսակը։
Ի դեպ պայուսակը CHANEL-ի պաշտոնական կայքում 4500$ է, մոտ 2 մլն․ ՀՀ դրամ։

Նյութի աղբյուր՝starnews.am

«Մի քիչ դեմ եմ, քանի որ նա խաղալիք չէ». Նարինե Պետրոսյանին շփոթեցրել է դստեր ցանկությունը

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ ներկայացումներով հանդես են գալու Հայաստանի մի շարք մարզերում, Հրաչյա Հարությունյանի հետ էլ նոր ներկայացում են պատրաստում, իսկ ահա հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու առաջարկները դեռ չեն գոհացնում իրեն:

Իրավիճակը փոխել է «Պատվի համար» 16 մասանոց հեռուստանովելը (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշիան), որի դերակատարներից մեկն էլ Նարինեն է: Նոր նախագծի մասին կարդացեք այստեղ:

Դերասանուհու հետ այս անգամ խոսել ենք ընտանիքի մասին: Նա նշել է, որ մեկ օր ուշացմամբ տոնել են միջնեկ դստեր՝ Աելիտայի 9-րդ տարեդարձը:

«Նա վատառողջ էր եւ տարեդարձից մեկ օր առաջ լավացավ: Շատ արագ՝ գրեթե մեկ օրում, խնջույքը կազմակերպեցինք: Զգեստի գույներին համահունչ ընտրեցինք տորթը, ձեւավորումը: Վերջին շրջանում նա տարված է տիեզերքով ու տիեզերական մարմիններով: Հենց այդ գույներով ու թեմայով էլ զարդարեցինք տոնական սեղանը: Ամեն ինչ իր ցանկությամբ ենք արել»,-BRAVO.am-ին ասել է Նարինեն եւ հավելել, որ երեկոն վայելել են հարազատների եւ մտերիմների հետ:

Նյութի աղբյուր՝bravo.am/

Կարդացեք նաև ՝   Ինչ տեսքով է Սոնա Մաթևոսյանը մեկնել Լոս Անջելես (լուսանկար)