«Մի քիչ դեմ եմ, քանի որ նա խաղալիք չէ». Նարինե Պետրոսյանին շփոթեցրել է դստեր ցանկությունը

34

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ ներկայացումներով հանդես են գալու Հայաստանի մի շարք մարզերում, Հրաչյա Հարությունյանի հետ էլ նոր ներկայացում են պատրաստում, իսկ ահա հեռուստատեսային նախագծերում նկարահանվելու առաջարկները դեռ չեն գոհացնում իրեն:

Իրավիճակը փոխել է «Պատվի համար» 16 մասանոց հեռուստանովելը (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշիան), որի դերակատարներից մեկն էլ Նարինեն է: Նոր նախագծի մասին կարդացեք այստեղ:

Դերասանուհու հետ այս անգամ խոսել ենք ընտանիքի մասին: Նա նշել է, որ մեկ օր ուշացմամբ տոնել են միջնեկ դստեր՝ Աելիտայի 9-րդ տարեդարձը:

«Նա վատառողջ էր եւ տարեդարձից մեկ օր առաջ լավացավ: Շատ արագ՝ գրեթե մեկ օրում, խնջույքը կազմակերպեցինք: Զգեստի գույներին համահունչ ընտրեցինք տորթը, ձեւավորումը: Վերջին շրջանում նա տարված է տիեզերքով ու տիեզերական մարմիններով: Հենց այդ գույներով ու թեմայով էլ զարդարեցինք տոնական սեղանը: Ամեն ինչ իր ցանկությամբ ենք արել»,-BRAVO.am-ին ասել է Նարինեն եւ հավելել, որ երեկոն վայելել են հարազատների եւ մտերիմների հետ:

Նյութի աղբյուր՝bravo.am/

Կարդացեք նաև ՝   Միանման հագնված նորապսակ ամուսնինների նոր լուսանկարները մեղրամսից (լուսանկարներ)