ՇՈՈՒԲԻԶ

Հասմիկ Կարապետյանը հղի է, իսկ դուք գիտեք թե քանի տարեկան է նա

Հասմիկ Կարապետյանը կրկին պատրաստվում է երեխա ունենալ։   Նա նշել է, որ տարիք չունեցող կին է և շատ ուրախ է հղիության լուրը իմանալով։

Նա 43 տարեկան է։

Կարդացեք այստեղ՝ https://most-new.com/hy/post/13334

«Որդիս նկարահանվում է առանց իմ միջնորդության, Հրաչը տեսել էր Առնոյի նկարն ու հետաքրքրվել, թե ով է». Արամ MP3-ի որդին նկարահանվում է «Պատվի համար»-ում

Արամ MP3-ի որդին՝ Առնոն, նկարահանվում է Հրաչ Քեշիշյանի «Պատվի համար» 16 մասանոց հեռուստանովելում: Իր նկարահանման առաջին փորձն Առնոն ունեցել է նախորդ տարեվերջին՝ Առաջին ալիքի «Չվերթ N1» ամանորյա նախագծում, որտեղ նաև երգել է:

Որդու առաջին քայլերի մասին Արամը պատմել է Tert.am Life-ին ու հայտնել, որ տղան հեռուստատեսությունում հայտնվել է անկախ իր կամքից:

«Միջոցառումներից մեկի ժամանակ Առնոյի հետ էի գնացել, իրեն լուսանկարել էին, հետո հրապարակել նկարը: Հրաչ Քեշիշյանը տեսել էր այդ լուսանկարն ու հետաքրքրվել, թե ինչ երեխա է, ուզում է նրան նկարել «Չվերթ N1»-ում: Ասել էին Արամի տղան է:)»,- ասաց նա ու հավելեց, որ որդուն շատ է հետաքրքրել այդ առաջարկը:

Ամանորյա նախագծում Առնոն պետք է նաև երգեր, և հայրիկը սկսել է պարապել նրա հետ: «Մինչև այդ միայն քթի տակ էր երգել, սկսեցինք երգ պարապել: Զգացի, որ իր մոտ շատ հեշտ է ստացվում,- ասաց նա ու հավելեց, որ արդեն նկարահանման հրապարակում փորձել է չմիջամտել աշխատանքներին, ավելին, հաճախ ներկա չի եղել, որպեսզի երեխան իրեն ավելի ազատ զգա: —

Հրաչն ասաց, որ շատ գոհ է: Դրանից հետո առաջարկ ստացանք, որ նկարահանվի Շիրվանզադեի «Պատվի համար» գործի մոտիվներով նկարահանվող ֆիլմում: Այդտեղ արդեն ես ասացի՝ Հրաչ ջան, լո՞ւրջ ես ասում, ամանորյա ծրագիրն այլ էր, «Պատվի համար»-ն ուրիշ է, բայց Հրաչն ասաց, որ Առնոն հաստատ կարող է: Հիմա տղաս առավոտյան արթնանում, գնում է գործի (ծիծաղում է, հեղ.): Իր կերպարն ընտանեկան խնդիրներ ունեցող, դեպրեսիվ կյանքով ապրող հարուստ երեխա է: Դերի մեջ է: Օրվա ընթացքում զանգում եմ, տեսնեմ ոնց ա, շատ լուրջ տոնով պատասխանում է՝ լավ եմ»:

Հայրիկը շեշտեց, որ 8-ամյա որդին իրեն շատ լավ է զգում նկարահանման հրապարակում: Առավոտյան վաղ արթնանում է, ոգևորված գնում նկարահանման, ընկերացել է անձնակազմի հետ:

«Մի խոսքով՝ նկարահանման տաղավարի ու պրոցեսի համն իմացավ, արդեն տերմինոլոգիայով է խոսում: Կարևորը՝ շատ է սիրում այդ աշխարհը:

Հատկապես, տղաներին անընդհատ պիտի ասես, որ դաս անեն, բայց էս դեպքում ինքն էր ինձ ստիպում, որ մի անգամ էլ պարապենք: Այսինքն՝ ցանկություն ունի, իրեն դուր է գալիս այս ամենը, իսկ եթե երեխային մի բան դուր է գալիս, պետք է զարգացնել դա: Ինքն ավելի շատ ռեժիսուրայով, մոնտաժով է հետաքրքրված, հեռախոսով նկարահանումներ է անում: Փորձում եմ ի կատար ածել իր ցանկությունները, այսինքն՝ եթե իրեն պետք է փոքրիկ տեսախցիկ կամ ինչ-որ բան, ես դա ապահովում եմ:

Կարելի է ասել, Հրաչ Քեշիշյանի կողմից մեծ մաստեր կլաս էր: Այս ընթացքում բազմաթիվ հարցեր է տվել Հրաչին, պատասխաներ է ստացել, գալիս է տուն, ինչ-որ ռակուրսներով նկարահանումներ անում»,- ասաց երգիչն ու հավելեց, որ մոտ երկու տարի առաջ էլ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն էր նայել Առնոյի նկարածն ու նկատել, որ երեխան պոտենցիալ ունի:

Արամը դեմ չի լինի, եթե որդին որոշի շարունակել ճանապարհն այս ոլորտում: «Ես, իհարկե, դեմ չեմ լինի, բայց միայն այն դեպքում, եթե հիմքում ինչ-որ բան կա, եթե նա պոտենցիալ ունի: Ես չեմ ուզում արհեստական ինչ-որ բան ստեղծել, բայց բոլորն ասում են՝ լավ է ստացվում, դա արդեն մտածելու տեղիք է տալիս: Դրական կարծիքներն ուրախացնում են:

Փորձում եմ իմ գործոնը հանել, որպեսզի իրեն չհամեմատեն, չասեն՝ դե Արամի տղան է: Շատ ուրախ եմ, որ ի սկզբանե ոչ թե իմ առաջարկով է նկարահանվել, այլ իրեն նկատել են, գտել առանց իմանալու, որ իմ որդին է»,- շեշտեց նա:

Նյութի աղբյուր՝arenanews.am/

«Պետք չէ դաստիարակել Ձեր երեխաներին. դաստիարակված եղեք դուք, որ նրանք սովորելու բան ունենան…». Սարգիս Գրիգորյան

«Պետք չէ դաստիարակել Ձեր երեխաներին. դաստիարակված եղեք դուք, որ նրանք սովորելու բան ունենան…». Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ դերասանը դստեր՝ Էվայի հետ է։

 

«Մենք շատ ժամանակ սովորեցնում ենք մեր երեխաներին տարբերել լավը վատից, սերն ատելությունից, ճիշտը սխալից ու այդ (քրտնաջան) աշխատանքից գոհ ասում ենք՝ դաստիարակեցինք մեր էրեխեքին՝ ապրենք մենք…

Հետո անցնում են տարիներ, ու տեսնում ենք, որ չէ, ոնց որ լավ չեն դաստիարակվել, ոնց որ չեն հասկացել մեր էրեխեքը, ու սկսում ենք ջղայնանալ, անպատվել ու շարունակել դաստիարակել…

Սիրելիներս, պետք չէ դաստիարակել Ձեր երեխաներին՝ դաստիարակված եղեք դուք, որ նրանք սովորելու բան ունենան…

Ձեզ մի դրեք ուսուցչի տեղ, այլ ապրեք այնպես ինչպես, որ կուզեք Ձեր երեխաները լինեն՝ մի անպատվեք, մի ատեք հարեւանին, հարազատին, հային, մի բամբասեք, մի նեղացրեք Ձեր երեխաների ներկայությամբ Ձեր ամուսնուն, եւ նա դա չի անի…

Ուզում եք տալ, սեր ուրեմն սիրեք Ձեր կողակցին, հարեւանին, բարեկամին, հային…

Միայն այդ դեպքում Ձեր երեխաները անկեղծ կժպտան, իսկ դուք հետագայում հպարտ կլինեք նրանց պարկեշտությամբ, մարդ տեսակով ու դաստիարակությամբ…

Իմ կարծիքով՝ այլընտրանք չկա։ Աստված օրհնի բոլոր երեխաներին ու տա մեզ՝ մեծերիս իմաստություն…»։

Նյութի աղբյուր՝/bavnews.am

Կարդացեք նաև

Սիրուշոն շիկահեր է դարձել (լուսանկար)

admin

«Ես քեզ կծեծեմ»․ ինչ եղավ, երբ երկար դադարից հետո Անի Երանյանն ու Գոռ Հակոբյանը հանդիպեցին

admin

«Մոսկվայում ավելի զգացի նրանց կարիքը». Սոֆի Դեւոյան կրտսերի եւ Զարուհի Բաբայանի նոր ֆոտոշարքը

admin

«Ամենատարբերվողն ամուսնուս նվերն է». Աննա Դովլաթյանի 30-ամյակի լուսանկարները

admin

«Պատասխաններ սկսեցի փնտրել այն ժամանակ, երբ կորցրի իմ եսը». Արեւիկ Գեւորգյան

admin

Բարձերը դնում էի գլխիս ու սկսում էի ոռնալ. Շուշան Պետրոսյանը եթերում արտասվեց(տեսանյութ)

admin

«Մեկ շաբաթ տանը կմնամ, որպեսզի ապաքինվեմ». Օլյա Հակոբյան

admin

«Ծովինարն ասաց՝ Նար, բա մեր առաջին գիշերը ե՞րբ է լինելու:)». Նարեկի եւ Ծովինարի ընտանիքը 14 տարեկան է

admin

Ինչպե՞ս է Լիլուն միանգամից այսքան կարճացրել մազերը (լուսանկարներ)

admin