«Կեր և նիհարիր». 30 կգ նիհարած Գոհար Ավետիսյանը կիսվել է իր դիետայի գաղտնիքներով

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնի է ամբողջ աշխարհում: Նա այցելել է բազմաթիվ երկրներ և քաղաքներ, որտեղ անցկացրել է վարպետության դասեր: Նրանք, ովքեր հետևում են նրա ինստագրամյան էջին, գիտեն, որ դիմահարդարը երկար ժամանակ է՝ փորձում է նիհարել և վստահ իրականացնում է իր նպատակը:

 

 

 

 

 

 

Վերջերս 25-ամյա Գոհար Ավետիսյանը կիսվել է իր սննդակարգի գաղտնիքներով, որոնց շնորհիվ կարողացել է նիհարել ավելի քան 30 կգ:

 

 

 

 

Գոհարը հրաժարվել է հացամթերքից, ճարպոտ, տապակած և աղի սնունդից: Նա իր սննդակարգից հեռացրել է նաև շաքարավազը: Մեկ օր առանց քաղցր ուտելու դիմահարդարը կորցնում է 700 գրամ:

 

 

 

 

Գոհար Ավետիսյանը պատմել է նաև, որ ժամանակին ծոմապահությամբ է զբաղվել, սակայն արդյունքի չի հասել, ինչից հետո որոշել է երբեք չտրվել նման խիստ միջոցների և «ուտել և նիհարել»:

 

 

 

 

 

.

 

 

.

 

 

.

 

 

.

 

Նյութի աղբյուր՝ 168.am