Քիչ առաջ զինվորականներ մուտք գործեցին Քոչարյանի գործը քննող դատարանի դարպասներից ներս. Analitik.am

Analitik.am-ը գրում է․

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօր դատարանը մերժեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին ՀՀ նախագահի պաշտպանների միջնորդությունը: Այժմ դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Դատարանի մոտ շարունակվում են դեռ վաղ առավոտյան մեկնարկած ակցիաները՝ հանուն Քոչարյանի և ընդդեմ Քոչարյանի: Այստեղ կենտրոնացված են ոստիկանական մեծ ուժեր:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Ո՞ւմ պատվերով դաշտ մտավ «Սպայկա»-ին փոխարինողը

Քիչ առաջ դատարանի դարպասներից ներս մտան նաև զինվորականներ: Թե ովքեր էին նրանք և ինչու են ժամանել դատարան, հայտնի չէ:

Նյութի աղբյուր Analitik.am

(Visited 98 times, 1 visits today)