Փաշինյանը մանրամասներ հայտնեց Իջևանի դեպքերի մասին․ ձերբակալվողների թիվը կմեծանա/arenanews.am

«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել։ Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- այս բառերով այսօր կառավարության նիստի ժամանակ երեկ տեղի ունեցածն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները փորձել են ապօրինի պայմաններ թելադրել կառավարությանը, ինչը կոշտ հակազդեցության է արժանանալու։

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը զեկուցեց, որ բախումներից հետո այսօր արդեն ճանապարհը բաց է։ Ոստիկանության 6 աշխատակից շարունակելու է ամբուլատոր բուժումը։ Մովսիսյանը նաև հայտնեց, որ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։

«19 հոգի բերման է ենթարկվել … որոնցից 13-ը ձերբակալված է», – ասաց Մովսիսյանը։

«36 հոգի պետք է բերման ենթարկվեր, մյուսներն ո՞ւր են», – հարցրեց Փաշինյանը։

Փոխոստիկանապետը զեկուցեց, որ խմբերը մեկնել են ցուցակով ներկայացված անձանց բերման ենթարկելու, սակայն բնակության վայրերում այդ մարդկանց չեն հայտնաբերել։ Ոստիկանությունը բացառում է երկրի տարածքից նրանց դուրս գալը։

«Էս թեմայով խոսակցություն 1 տարի առաջ նույնպես ունեցել ենք։ Մենք ասել ենք, որ վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ երբ մենք էկրանների առաջ, ամբիոններից հայտարարություններ ենք անում, ինչ-որ մարդիկ տենց մեզ նայելով քմծիծաղ են տալիս և 1-2-3 օր դադարից հետո նորից նույն գործողությունները նույն ձևով շարունակում են», – ասաց Փաշինյանը։

Նյութի աղբյուր՝arenanews.am

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

«Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու. հայկական կողմը զիջելու է մի քանի շրջաններ». Տարասով