«Ինքներդ կարդացեք ու նորմալ հետևեք ժողովրդի վարչապետի հագուկապին։ Շատ եմ խնդրում». Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Աննա Հակոբյանին/arenanews.am

33

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորը ծաղրում են Նիկոլի սելֆին ու ոչ ոք չի ուզում այդ մարդու դրության մեջ մտնել, հոգեվիճակը հասկանալ։ Միթե՞ չեք զգում Փաշինյանի նմանությունը փողոցներում իր հետ սելֆի անող քաղաքացիներին։ Մարդու այդ տեսակի համար կարևորը բովանդակությունը չէ, ընձեռնված հնարավորությունը օգտագործելը չէ, պետական ու անգամ անձնական շահը չէ… Կարևորը հետո այդ նկարին նայել ու պահը անընդհատ վերապրելն է։

Չե՞ք նկատել Նիկոլի հետ ոնց են սելֆի անում։ Գալիս կողքը արագ կանգնում ու նկարվում են։ Ոչ մոտենալիս են վարչապետի դեմքին նայում, ոչ հեռանալիս։ Աչքն անընդհատ տեսախցիկի ու էկրանի վրա է լինում, որ նկարը լավ ստացվի, հետո ստեղ-էնտեղ ցույց տան, սրտները փառավորվի։ Իսկ Նիկոլի սելֆին սերնդներին է հասնելու։ Դուք այսօր կասեք, կծիծաղեք, վաղն ամեն ինչ կմոռանաք։ Բայց այդ նկարը մնալու է Նիկոլի, Մարիամիկի ու Աշոտիկի, ինչպես նաև նրանց զավակների ու թոռների սրտերում։ Դե, կամ առնվազն, «սերվանդների» մեջ։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Պահանջում եմ «իշխանությունը բռնազավթելու» մեղադրանքով քրեական գործ հարուցել Լևոն-Տեր Պետրոսյանի և ՀՀՇ-ական առաջնորդների նկատմամբ

Այդքան չուզող մի եղեք, ամոթ է։ Փորձեք հասկանալ մարդուն։ Մտովի պատկերացրեք, թե հեռախոսի մեջ քանի անգամ է նայելու այդ նկարին։

Նյութի աղբյուր ՝ arenanews.am