«Հերիք չի՞ այս խեղճ ժողովրդին խաբես». Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին/arenanews.am

19

Տարածաշրջանային խնդիրները նոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել մեր պետությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը և անդրադարձան քաղաքական ու հասարակական շրջանակներում քննարկվող թեմաներին:

«Տարածաշրջանը գտնվում է լրջագույն խնդիրների առջև՝ հարավում սպասում ենք պատերազմ Իրանում, հյուսիսում՝ կիսապատերազմական վիճակ. իհարկե, այնտեղ ակտիվագույնս աշխատում է ադրբեջանական և թուրքական հետախուզությունը… արդեն մեր վարորդներից ցուցմունքներ են վերցնում, օրերով պահում են նրանց: Մեկ ամսից ծիրանի բերքահավաքն է, Արարատյան դաշտավայրի բնակչության միակ հույսը ծիրանն է ու խաղողը, ու դրանց արտահանման խնդիրները լուրջ խնդիրներ կարող են առաջացնել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նա նաև դիմեց վարչապետին.  «Ի՞նչ եք առաջարկում գյուղացիներին` թողնենք ո՞րբ,  թե՞ գլուխներում ինչ-որ բան պիտի փոխեն, նոր… Հերիք չի՞ այս խեղճ ժողովրդին խաբես: Տնտեսական աճ ես տվել, էդ տնտեսական աճը խփիր գլխիդ, միջին գյուղացու սառնարանը բաց արա՝ կտեսնես՝ մուկն իրեն մեջը կախել է»:

Գ. Եղիազարյանը կոչ արեց Ռուսաստանին առնչվող հայտարարություններում պահել զգուշավորություն՝ հավելելով, որ ՌԴ-ի հետ կապված հրապարակումները  «դառնում են տեղեկանքներ և նստում մարդկանց սեղանների վրա»:

«Հիմա էլ վերջին տխմարությունը՝ ԵԽԽՎ-ում 118 պատգամավորներից 62-ը դեմ են քվեարկել, որից երկուսը հայեր են: Մեկը, պարզվում է, սխալվել է… մյուսն էլ՝ Իգիթյանն է, հա՞, սխալվել, մենք չե՞նք իմանում՝ ով է Իգիթյանը՝ հակառուս, հակա- հակա մինչև վերջ…

Այս խայտառակությունները մի օր կհավաքվեն և որակ կտան. առանց այդ էլ Սորոսը եկել է իշխանության»,- ասաց նա:

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը նույնպես անդրադարձավ հասարակության սպասումներին և այդ համատեքստում հիշեց ԿԳՆ Արայիկ Հարությունյանի գրառումը. «Էն մի հատ կրթության, գիտության նախարար կա, չէ՞՝ Արայիկը, ասում ա՝ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի ա՝ նախագահ ա եղել, մտածում ա, որ սառնարանով պետք ա դատեն ժողովրդին: Բա արա՛, ա՛յ տղա, քեզ բերել են իշխանության, որ սառնարանը լցնես: Վաղը, որ ժողովուրդը սառնարանը բացեց, տեսավ՝ մուկը կախվել ա, Արայիկին են տանելու սառնարանում թթու դրած վարունգ պահեն»:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

«Մի երկրում, որտեղ թոշակառուն 40 հազար դրամ է ստանում, բյուջեից մի քանի միլիոն դրամ ստացող պաշտոնյան պետք է «հաշվետվություն» տա». Բաբկեն Թունյան

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց տենց էլ չի հասկացել, որ վետերոկի վարիչ չի եղել: «Հայաստանն ընդունել եմ…»: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց չափման միավորը «լիքը սառնարանն է, ռեստորանն ու խորովածանոցը՝ Պռոշյանում…»:

Ապա խոսելով արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին՝ Մ. Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ն կարող է անկախ պետություն գոյատևել միմիայն ժողովրդավարական տեսքով.

«Երբեք աշխարհը չի հանդուրժելու, որ Հայաստանում լինի դիկտատուրա: Եվ եթե Արևմուտքը, որը ժողովրդավարության, էսպես ասած, փարոսն ա աշխարհում, դեռ աչք է փակում Նիկոլի դիկտատուրական, սահմանադրության տապալման փաստերի վրա, աչք է փակում մի բանի պատճառով, որ հույս ունի՝ հետո Նիկոլին կարողանալու է ստիպել հակառուսական տրամադրությունների… Հենց տեսավ՝ Նիկոլը դա չի կարողանում անել, մի օրում մեղադրելու է Նիկոլին, դարձնելու է Սադամ Հուսեյն, դարձնելու է Մուբարաք…:

Հասարակությանը պետք է բացատրել, որ Նիկոլը Հայաստանը դարձնում է գործիք՝ Արևմուտք-Ռուսաստան պայքարում»:

Նյութի աղբյուր՝ arenanews.am