Էդ ի՞նչ ջիգյար եք կերել, սսկվեք. Սասուն Միքայելյանը զգուշացրեց նախորդ իշխանությանը/arenanews.am

Միքայելյանը նախորդ իշխանությանը կոչ արեց ճգնավոր դառնալ։

ԵԿՄ վարչության նախագահ, ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանն այսօր` ՔՊ 5–րդ համագումարի ժամանակ նախորդ իշխանություններին զգուշացրեց, որ սսկվեն։

Միքայելյանը հիշեցրեց, որ նրանց իշխանության օրոք է եղել Մարտի 1–ը և Հոկտեմբերի 27–ը, որոնց պատասխանատուն հենց նրանք են։

«Այսօր ձեր բոշայական կեցվածքով նսեմացնում եք ողջամիտ դատող ժողովրդին։ Իշխանության գալով ու ձեր լոլոներով ժողովրդին թալանելով` ուզում եք հիմա էլ վերակենդանանա՞լ։ Էդ ի՞նչ ջիգյար եք կերել։ Ի սեր Աստծո, սսկվեք խաղաղությամբ, դարձեք ճգնավոր ու մեղքերի թողություն խնդրեք, եթե, իհարկե, ձեզ կների Աստված»,–ասաց նա։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվելու Թուրքիայի նախապայմանը. Ermenihaber.am

Միքայելյանը նախորդ իշխանությանը ևս մեկ անգամ զգուշացրեց` ասելով, որ մեր ժողովուրդը խելոք է և լավ հիշողություն ունի, այնպես որ վերակենդանացման ջանքերն իզուր են։

Հիշեցնենք, որ ՔՊԿ համաժողովն այսօր ընտրելու է վարչության նոր կազմ. ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ։ Վարչության կազմում ընդգրկվելու համար առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։

Նյութի աղբյուր՝ arenanews.am