Դավիթ Տոնոյանը՝ զորամաս վերադառնալ չցանկացող զինվորի մասին/arenanews.am

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստանում է՝ բացահայտելու են, թե ինչու զինծառայողն արձակուրդից հետո չի ցանկացել վերադառնալ ծառայության։

Նախարարը նշեց, որ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այդ գործով։

«Անպայման կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է», – ասաց Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

«Մարդկանց համբերությունը մի օր կարող է պայթել». Մարգարիտ Եսայան

Նյութի աղբյուր՝ arenanews.am

(Visited 2,502 times, 1 visits today)