Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայացան դատարան /Newspress.am/

14

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ներկայացել են Երևանի ընսհանուր իրավասության դատարան:

Քոչարյանի աջակիցները ծափողջյուններով ընդունեցին նախագահներին: Նրանք երաշխավորություն են ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու համար։

Մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ժամը 17։00-ին երկու նախագահները կժամանեն Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Նյութի աղբյուր Newspress.am