42 000 ծայրահեղ աղքատները ստիպված կլինեն սպասել 5 տարի. Կառավարության փոքր քայլերի վեհությունը

23

168.am-ը գրում է.

Երբ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց ՀՀ Կառավարության ծրագրի նախագիծը,ընդհանրական ուսումնասիրության արդյունքում անգամ ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնք տարբեր քննադատությունների առիթ հանդիսացան: Եթե նախկինում հնչած տեսակետները հիմնականում եղել են ընդհանրական դիտարկումներ, ապա այժմ հերթը եկել է դրա բովանդակության առանձին կետերին անդրադառնալուն:

Այս վերլուծական ակնարկի շրջանակներում մասնավորապես կխոսենք ծրագրի 4-րդ, այն է՝ ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի գլխի, 2-րդ ենթագլխի` աղքատության հաղթահարումը բաղադրիչի մասին:

Նշված ենթագլխի հենց 2-րդ պարբերության մեջ նշվում է` Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Իհարկե, ողջունելի է կառավարության այս նպատակադրումը, սակայն միաժամանակ խնդրահարույց է ծայրահեղ աղքատության վերացման համար մատնանշվող ժամանակահատվածը և աղքատությունը նվազեցնելու վերաբերյալ անորոշությունը:

Նախկինում մեր կողմից հրապարակված մի հոդվածում մանրամասն անդրադարձել էինք այն հարցին, թե ինչ է աղաքատությունը, և որ դեպքում է մարդը համարվում ծայրահեղ աղքատ: Նույն վերլուծականի մեջ եկել էինք այն եզրահանգման, որ նախկին իշխանությունների կառավարման 7 տարիների ընթացքում աղքատության մակարդակը կրճատվել էր 10.1 տոկոսով, իսկ նախընտրական իր ծրագրով Փաշինյանը խոստանում էր կրկնել այդ արդյունքը 5 տարում:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

«Լուսավոր Հայաստանի» և այդ կուսակցության պապա Միքայել Մինասյանի միջև կռիվ է ընկել

Համաձայն մեթոդաբանության, տարբերակվում է աղքատության 3 մակարդակ:

2017 թվականի կտրվածքով, եթե 1 քաղաքացու ամսական սպառումը չի գերազանցում 41612 դրամը, ապա մարդը համարվում է աղքատ: Եթե սպառման ծավալը չի գերազանցում 34253 դրամը, ապա մարդը դասակարգվում է աղքատության ստորին գծից ներքև, և, եթե քաղաքացու սպառումը պակաս է 24269 դրամից, ապա քաղաքացին համարվում է ծայրահեղ աղքատ:

Գալով արդեն վիճակագրական տվյալներին, պետք է փաստենք, որ 2018թ. նոյեմբերի 30-ին Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որում ամփոփ ներկայացված էր Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունները 2008-2017թթ. ժամանակահատվածում:

Աղբյուրը Blognews.am