Եթե Ռոբերտ Քոչարյանը որոշեց, որ պետք է մասնակցի ընտրություններին, տեխնիկական մասը կկարողանանք ապահովել. Ալումյան

16

Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կարող է մասնակցել ԱԺ ընտրությունների քվեարկությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Դիտարկմանը, որ երկրորդ նախագահի անձնագիրն իր ձեռքում չէ, Ալումյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ մենք կկարողանանք այդ հարցի տեխնիկական մասն ապահովել: Բայց ես չեմ կարող մեկնաբանել, թե արդյոք նա կցանկանա մասնակցել ընտրություններին, թե ոչ: Տարբերակներ շատ կան, այդ թվում դիմել, վերցնել, գնալ մասնակցել եւ այլն: Եթե ինքը որոշեց, որ պետք է մասնակցի, տեխնիկական մասը կկարողանանք ապահովել: Այլ բան, որ ինչ-որ պահի իրեն պետք էր բուժման կուրս անցնել Մյունխեն քաղաքում, բայց դա թույլ չտրվեց: Շատ ծանր չտարանք»,-ասաց նա: