Գագիկ Ծառուկյանը դեմ է պետական համակարգում 10 հազար աշխատակիցների կրճատմանը

14

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեմ է պետական համակարգում 10 հազար աշխատակիցների կրճատմանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ եթե անգամ կրճատումներ են կատարվելու, այդ մարդկանց պետք է ապահովեն աշխատանքով:

«Թե չէ՝ մենք չենք կարա մասնակից լինենք այն բանի, որ ժողովուրդը սպասել ա, որ ավելի լավ ապրի, հարկերը պակասեն, աշխատավարձը բարձրանա, մարդը կարողանա իր վարկերը փակի»,- ասաց Ծառուկյանը:

Աղբյուրը՝ 168.am