Սա կարդալուց հետո կհասկանանք ՝ արդյո՞ք պետք է սուրճ խմել, թե ոչ

Սուրճի մասին տարատեսակ կարծիքներ կան։ Տարբեր գիտնականներ, տարբեր փորձեր, բազմաթիվ բժիշկներ համակարծիք չեն միմյանց հետ ՝ անընդհատ տարատեսակ որոշումներ և կարծիքներ հայտնելով։ Կառանձնացնենք ապացուցված մի քանի փաստ և ինքներդ կորոշեք, թե արդյոք սուրճը օգտագար է, թե վնասակար։ Ալաբամայի համալսարանից մասնագետները հայտնաբերել են սուրճի հետաքրքիր հատկություն. պարզվում է, որ այս ըմպելիքը կարող է կանխել ցավի համախտանիշը: Սուրճի եւս մեկ օգտակար հատկություն. կանանց մոտ, որոնք օրական կոֆեինով 4 եւ ավելի բաժակ սուրճ են խմում, 23 տոկսով ցածր է ռոզացեայի ՝ դեմքի քրոնիկ հիվանդության զարգացման վտանգը:

Բրյուսելի գիտնականները հայտաբերել են, որ սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավել) սկսում է հակառակ ազդեցություն թողնել՝ առաջ է գալիս ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն,  ձեռքերի դող: Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպե բարելավման էֆեկտը ցնդում է: Բժիշկները զգուշացնում են, որ միայն մեկ բաժակ սուրճից բաղկացած նախաճաշը շատ վտանգավոր է առողջության համար, քանի որ սուրճի մեջ պարունակվում է ոչ միայն կոֆեին, այլ նաև քլորոգենային թթուներ, որոնք պայմանավորում են ըմպելիքի թթվային միջավայրը։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Ձկան յուղի ՝ Օմեգա 3- ի օգտակար հատկություններն ու վնասակար ազդեցությունը

Գերմանացի մի բժիշկ նշել է, եթե խմել սուրճ քաղցած վիճակում, այն կարող է  գրգռել ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնել աղային թթվի ավելորդ արտազատում, ինչը ավելի կբորբոքի և կվնասի ստամոքսի լորձաթաղանթը։  Իսկ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումը աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, գաստրիտի ստամոքսի խոցի,  սկիզբն է։   Սակայն գերմանացի մեկ այլ բժիշկ ապացուցել է, որ սուրճը իջեցնում է խոլեստերինի եւ ճարպի պարունակությունը արյան մեջ, լայնացնում է արյունատար անոթները եւ իջեցնում ճնշումը, հանգստացնում է գլխացավը, վերացնում է աղմուկն ականջներում, օգտակար է գլխապտույտի դեպքում, լավացնում է մարսողությունը, կանխում է սրտի նոպաները։     Արդեն ինքներդ կարող եք որոշել, սուրճ օգտագործել, թե ոչ և եթե օգտագործել ապա ինչ չափաբաժնով։

Կարդացեք այստեղ՝ https://blog.utest.am/hy/post/7397

(Visited 485 times, 1 visits today)