Գիտնականները հայտնաբերել են մեթոդ, որը կստիպի քաղցկեղի բջիջներին ինքնաոչնչացվել

11

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են նոր մեթոդ, որի շնորհիվ կարելի է ստիպել քաղցկեղի բջիջներին ինքնաոչնչացվել: Ինչպես գրում է medikforum.ru կայքը, գիտափորձերը ցույց են տվել, որ նման արդյունքի կարելի է հասնել մի սպիտակուցի արգելակման շնորհիվ, որն ուռուցքին «վառելիք» է ապահովում:

 

Աղիների ու արյան քաղցկեղով տառապող մկների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ այս մեթոդն ազդել է մարդկանց մոտ հայտնաբերվող քաղցկեղի մի շարք տեսակների վրա: Հատկանշական է, որ մարդկությունն արդեն իսկ ունի դեղանյութ, որն արգելակում է ATF4 քիմիական նյութի ազդեցությունը, ինչի շնորհիվ կարելի է հուսալ, որ նոր մեթոդը բավական արագ կսկսեն կիրառել:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Քսեք ՍԱ մեջքի, պարանոցի և ոտքերի ցավացող հատվածին և 30 րոպե անց ցավը կանհետանա

 

Գիտանականները փաստացիորեն պարզել են, որ ուռուցքի աճը հարկավոր է արգելակել այնպես, որ չարորակ բջիջները չկարողանան ազատ տարածվել օրգանիզմում: Ամեն օր մարդու մարմնի միլիոնավոր բջիջներ ինքնաոչնչացվում են՝ թույլ տալով պաշտպանվել բջիջների վնասակար ձևերից, սակայն չարորակ բջիջներն անտեսում են իմունային համակարգի՝ ինքնաոչնչացվելու ազդանշանները և շարունակում են անկանոն կիսվել ու ուռուցք ձևավորել:

 

Գիտնականները գենետիկորեն «ծրագրավորել» են մկների մոտ լիմֆոնայի զարգացումն ու լաբորատոր պայմաններում հետևել աղիների ու կրծքագեղձի քաղցկեղի բջիջներին: Հետազոտությունը ցույց է տվել, որ երկու դեպքում էլ ATF4 սպիտակուցի արգելակումը հանգեցրել է չարորակ բջիջների ինքնաոչնչացման:

Նյութի աղբյուր ՝ 168.arm-life.info