Գիշերները չե՞ք կարողանում քնել. կարդացեք սա

Բնական միջոց, որը կօգնի հանգիստ քնել, կլավացնի արյան շրջանառությունը, կիջեցնի ճնշումը, կնվազեցնի մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ անքնության դեմ պայքարում հիմնականում օգտագործվում են դեղամիջոցներ, որոնք կողմնակի ազդեցություն են ունենում և հակում առաջացնում։ Միևնույն ժամանակ՝ ակնհայտ է, որ անքնությունը վնասում է առողջությանը, նկատելիորեն ազդում կյանքի որակի վրա, հետևաբար՝ այն չի կարելի անուշադրության մատնել։

Լավանդան դրական ազդեցություն է ունենում առողջության և ինքնազգացողության վրա, օգնում ազատվել սթրեսից, անքնությունից, լավացնել կյանքի որակը։ Այն օգտագործվում է նաև նյարդային այլ խանգարումների դեպքում։ Կարող եք լավանդայի եթերային յուղով լոգանք ընդունել կամ քնելուց առաջ լավանդայով թեյ խմել։ Այն թուլացնում է մկանները, հանգստացնում, ազատում անհանգստությունից, նյարդային վիճակից։ Լավանդայով թեյը նաև կարգավորում է նյութափոխանակությունը՝ ազատելով որովայնի փքվածությունից, մեծ քանակով գազերից։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Նախազգուշացնող նշաններ ձեր մարմնի կողմից, որոնք դուք երբեք չպետք է անտեսեք

Լավանդայով թեյն օգտակար է նաև բարձր ճնշում ունեցող մարդկանց։ Դրա բաղադրիչների շարքում կան նաև ամինաթթուներ, որոնք օգնում են նվազեցնել մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը։ Այս թեյը դրական ազդեցություն է ունենում անոթների առողջության վրա՝ ամրացնելով դրանք։ Բացի այդ՝ լավանդայով թեյը լավացնում է նաև արյան շրջանառությունը։

Լավանդայով թեյը խորհուրդ է տրվում հատկապես կանանց, քանի որ կարող է թեթևացնել դաշտանային ցավերը, ազատել դաշտանադադարի տհաճ նշաններից և գրգռվածությունից։

2 թեյի գդալ լավանդայի ծաղիկներին մի բաժակ ջուր ավելացրեք, թողեք 10 րոպե։ Մի փոքր մեղր ավելացրեք։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացում օգտագործել 2 բաժակ։

Նյութի աղբյուր ՝168.am