Ձվի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել 2 տիպի դիաբետի առաջացման վտանգը

Մարդիկ, ովքեր կանոնավորապես (օրը մեկ հատ) ձու են ուտում, ավելի հազվադեպ են ենթարկվում 2 տիպի դիաբետի առաջացման վտանգին, պնդում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները։ Նրանք նման եզրահանգման են եկել՝ հետազոտելով քիմիական նյութերի պարունակությունն այն մարդկանց մեզում, որոնք, փորձի շրջանակում օրական մեկ ձու են կերել։

Հետազոտելով կապը դիաբետի եւ ձվի օգտագործման միջեւ՝ մասնագետներն, ըստ իրենց, եւս մեկ քայլ են արել՝ հասկանալու օրգանիզմում այս մթերքի մետաբոլիզմի պրոցեսները։

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Ահա թե ինչու պետք չէ ոտքերը խաչած նստել

 

Ինչպես նշել է հետազոտության առաջատար հեղինակ Սթեֆանիա Նոերմանը, լիպիդների որոշ մոլեկուլներ նպաստում են մարդու արյան պրոֆիլի բարելավմանը, ինչի շնորհիվ իջեցնում են դիաբետի առաջացման վտանգը։

Նյութի աղբյուրը News.am

(Visited 164 times, 1 visits today)