4 արդյունավետ բնական միջոց թևատակերի տհաճ հոտից ազատվելու համար

Թևատակերի տհաճ հոտը կարող է լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար՝ խիստ բացասաբար ազդելով կյանքի որակի վրա, սակայն կան որոշ բնական միջոցներ, որոնք կօգնեն պայքարել դրա դեմ:

Խնձորի քացախ. քացախը հիանալի միջոց է մարմնի տհաճ հոտի դեմ պայքարելու համար: Պարզապես հարկավոր է բամբակյա սկավառակի միջոցով օրական երկու անգամ խնդրահարույց հատվածներին խնձորի քացախ քսել, որն իր հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ կոչնչացնի տհաճ հոտի պատճառ հանդիսացող միկրոօրգանիզմները:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝

Ծակոտիներից ազատվելն այսքան հեշտ դեռ երբեք չէր եղել

Կերակրի սոդա. 1 թեյի գդալ կերակրի սոդան խառնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութին, այնուհետև ստացված լուծույթը քսել թևատակերին, թողնել 2-3 րոպե և լվանալ (կամ լոգանք ընդունել): Սոդան օգնում է պահպանել չորությունը՝ դրանով իսկ կանխելով տհաճ հոտի առաջացումը: Առավել լավ արդյունքի հասնելու համար այս լուծույթը կարելի է կիրառել մի քանի օր շարունակ:

Աղբյուրը Tert.am

(Visited 992 times, 1 visits today)