Կենդանակերպի նշանների համար ամենահաջող ժամանակը 2020թ.-ին

100

EnterTrain-ը ներկայացնում է Կենդանակերպի նշանների համար հարսանիքի ամենահաջող ժամանակը 2020 թ.՝ Շան տարում:

Խոյ
Խոյերը կարող են 2020 թ. համարձակորեն ամուսնանալ: Երջանիկ և ներդաշնակ միություն կկազմեն: Կարևորը՝ համատեղ կյանքի առաջին օրերից զուգընկերները կենցաղային հարցերը կարգավորեն: Որոշեք՝ տանն ով ինչ գործ կարող է ստանձնել:

Ըստ աստղագուշակների՝ ամուսնանալու լավագույն ժամանակներն են՝ 2020 թ. հունիսը, օգոստոսը և հոկտեմբերը: Ոչ լավագույն ամիսներն են՝ մարտը, դեկտեմբերը և փետրվարը:

Ցուլ
Ցուլերն արդեն մի քանի տարի հարաբերությունների նույն աստիճանի վրա են: Աստղագուշակները խորհուրդ են տալիս որոշում ընդունել՝ կա՛մ բաժանվեք զուգընկերոջից, կա՛մ ամուսնացեք: Հիշեք, որ հարաբերություններն առանց հույզերի երջանկություն չեն բերի: Իսկ եթե վախենում եք բնավորությունների և աշխարհայացքների ոչ մեծ տարբերոթյուններից, համարձակորեն ընտանիք կազմեք:

Ցուլերի համար ամուսնությոն բարենպաստ ժամանակ են օգոստոսը, հոկտեմբերը և դեկտեմբերը, սեպտեմբերին և հուլիսին ամուսնանալ խորհուրդ չի տրվում:

Երկվորյակ
2020 թ. ձեր զուգընկերոջ շուրջը կսկսեն ուրիշ թեկնածուներ պտտվել, դա երկվորյակներին կստիպի որոշում ընդունել:

Ամուսնանալու համար լավագույն ժամանակն են՝ մայիսը, հուլիսը և նոյեմբերը: Գարնան առաջին ամիսներին և ձմռանը լավ կլինի խուսափեք հարսանիքից:

Խեցգետին
2020 թ. կարող եք ընտանիք կազմելու անհաղթահարելի ցանկություն ունենալ: Բացառված չէ, որ ամուսնանալու պահին երեխայի սպասեք: Մի վախեցեք դեպքերի այդպիսի արագ զարգացումից, Շունը կհոգա, որ ամեն անհրաժեշտ բան ունենաք:

Լավագույն ամիսներն ամուսնանալու համար հուլիսը, օգոստոսը և սեպտեմբերն են: Հանդիսությունից ավելի լավ է՝ խուսափել փետրվարին և մայիսին:

Առյուծ
Առյուծների համար հեշտ չէ կյանքը կապել մեկ մարդու հետ: Սակայն 2020 թ. ստիպված կլինեք վերանայել աշխարհայացքը, եթե չեք ուզում մենակ մնալ: 2020 թ. խորհուրդ է տրվում ամուսնանալ միայն այն Առյուծներին, ովքեր վստահ են իրենց զգացմունքներում:

Առյուծների համար ամուսնանլու լավ ժամանակ են՝ հուլիսը, օգոստոսը, նոյեմբերը, վատ ժամանակ՝ սեպտեմբերը, մարտը և դեկտեմբերը:

Կույս
Կույսերի համար ընտանիք կազմելու լավագույն ժամանակը չէ: Աստղագուշակները խորհուրդ են տալիս չշտապել և վայելել ընկերության շրջանը:

Առավել հաջող ամիսներն ամուսնության համար՝ ապրիլ, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր: Իսկ անհաջողներն ամառային ամիսներն են:

Կշեռք
Վաղուց սիրելի ունեցող Կշեռքները կարող են ամուսնանալ 2020 թ., բայց միայն եթե հարաբերություններն ամուր են:

Հաջող ամուսնության համար ընտրեք օգոստոսը, սեպտեմբերը կամ դեկտեմբերը: Հունիսը և հուլիսն անցանկալի են հանդիսության համար:

Կարիճ
2020 թ. Կարիճներից քչերը կհասունանան ամուսնության համար: Աստղագուշակներն ազատասեր Կարիճներին խորհուրդ են տալիս լավ մտածել ամուսնանալուց առաջ:

Ամուսնանալու համար հաջող կլինեն մարտը, ապրիլը և հունիսը, անհաջող՝ սեպտեմբերը և հոկտեմբերը:

Նյութի աղբյուր՝ starnews.am

Դիսնեյի ո՞ր արքայադուստրն եք՝ ըստ հորոսկոպի նշանի

Փոքրիկ ժամանակ բոլորս էլ սիրել ենք մեզ վերագրել մեր սիրելի կերպարներին՝ Դիսնեյի ֆիլմերից ու մուլտֆիլմերից։ Հավաքվում էինք ընկերուհիներով ու որոշում՝ ով որ արքայադուստրն է։ Այդ ժամանակ մեզ կերպարներ ընտրելիս հաշվի էինք առնում մեր արտաքին նմանությունը, իսկ այսօր հնարավորություն ունենք պարզելու՝ որ արքայադուստրն ենք՝ ըստ մեր հորոսկոպի նշանի։

Կարդացեք նաև ՝   Ուժեղ եղեք և մի՛ հանձնվեք․ շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին

Խոյեր – Մուլան

Խոյերն իմպուլսիվ են, նախաձեռնող, միշտ ուզում են լինել առջևում, խիզախ են ու չեն վախենում պատասխանատվությունից։ Հիշու՞մ եք՝ ինչպես Մուլանը, տղայի շորեր հագած, գիշերվա կեսին լքեց տունը՝ բանակին միանալու համար։ Դա տիպիկ է Խոյերին։

Ցուլեր – Մոխրոտիկ
Ցուլը շատ համբերատար ու վստահելի է, ինչը Մոխրոտիկին բնորոշ գլխավոր գիծն է, այդպես չէ՞։ Նա համբերատար դիմանում է խորթ մորը, անում այն, ինչ նա ասում է։ Մոխրոտիկը հոգեպես շատ ուժեղ է ու երբեք չի բողոքում, ինչպես և Ցուլը։

Երկվորյակներ – Ժասմին

Երկվորյակները հեշտ են ձանձրանում, ընկնում են տարբեր արկածների մեջ, որը երբեմն նույնիսկ փորձանք է դառնում նրանց գլխին։ Բայց նրանց նաև հաջողվում է հարմարվել տարբեր իրավիճակներին։ Համաձայն չե՞ք, որ այս նկարագրությունը լիովին համապատասխանում է Ժասմինի բնութագրին։

Խեցգետին – Մեգարա

Խեցգետինները հայտնի են այն բանով, որ գործում են իրենց էմոցիաների հիման վրա։ Նրանք դժվարությամբ են ասում՝ ինչ են զգում ու ինչ են մտածում։ Բայց, միևնույն ժամանակ, ունեն հզոր բարոյական կողմնացույց ու վերջում միշտ ճիշտ որոշում են ընդունում։

Առյուծ – Մերիդա

Մերիդան շատ նման է Առյուծին։ Նա համարձակ է, սիրում է ազատություն։ Դուք չեք կարող նրան ստիպել անել մի բան, որ նա չի ուզում։ Նա ինքն է ստեղծում իր ճանապարհն ու անում այն, ինչ կերջանկացնի իրեն։ Նա սիրում է բնություն, սպորտ և այլն։

Կույս – Քնած գեղեցկուհի

Կույսերը սովորաբար հանգիստ, համեստ ու մի փոքր ամաչկոտ մարդիկ են։ Լինելով նուրբ, մեղմ ու անկեղծ՝ նրանք շատ նման են Քնած գեղեցկուհուն։

Կշեռք – Ռապունցել

Կշեռքները սիրում են նպատակ ունենալ։ Նրանց անհրաժեշտ է ամբողջ ժամանակ մի բանով զբաղվել կամ մեկի հետ խոսել, հակառակ դեպքում՝ կձանձրանան ու կհոգնեն։ Ռապունցելը հենց այդպես էր իրեն զգում, երբ մնացել էր աշտարակում։ Բայց դուրս գալով՝ նա հավաքում է ընկերներին, ու ակնհայտ է դառնում՝ որքան է նա սիրում կյանքը։

Կարիճ – Արիել

Կարիճները շատ վճռական մարդիկ են։ Նրանք ատում են լինել սահմանափակված ու չեն սիրում, երբ իրերն այնպես չեն ընթանում, ինչպես նախատեսված է։ Նրանք ունեն ուժեղ կամք ու պատրաստ են ամեն ինչի՝ նպատակներին հասնելու համար։ Արիելն ուզում էր ապրել մարդկային կյանքով ու ազատվել իր պոչից։ Հիշու՞մ եք՝ ինչերի միջով է անցնում նա իր երազանքն իրականացնելու համար։

Աղեղնավոր – Պոկահոնտաս

Պոկահոնտասն ունի խաղաղ ու սիրով լի բնություն, հոգ է տանում կենդանիների մասին. սրանք Աղեղնավորին հատուկ գծեր են։ Նրանք հեշտ, արագ ու խորն են սիրահարվում, ինչպես Պոկահոնտասն է սիրահարվում Ջոնին։

Այծեղջյուր – Ջեյն

Այծեղջյուրները համառ, խելացի ու շատ նպատակասլաց են։ Նրանք չեն վախենում նոր ու անծանոթ բաներից, ուզում են հարստացնել իրենց գիտելիքները։ Ինչպես Ջեյնը հոր հետ ուղևորվեց ջունգլիներ, այդպես էլ Այծեղջյուրը կուղևորվի, ուր պետք է, նոր բաներ բացահայտելու համար։

Կարդացեք նաև ՝   Հուլիսի 22-27-ն, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ջրհոս – Սպիտակաձյունիկ

Նրանք, ովքեր ծնվել են հորոսկոպի այս նշանի տակ, սովորաբար մեծ մարդասերներ են։ Նրանք հավատում են, որ բոլորը հավասար են ու բոլորին պետք է նույն կերպ վերաբերվել։ Դե, արդեն պարզ է՝ ինչու է Ջրհոսը նման Սպիտակաձյունիկին, ով կարողանում էր ապրել 7 տարբեր անհատականության թզուկների հետ ու լավ հարաբերություններ ունենալ բոլորի հետ։

Ձկներ – Բելլ

Բելլը, ինչպես տիպիկ Ձուկը, խելացի, կրեատիվ, ինտրովերտ լեդի է։ Նա տպավորված չէ հարստությամբ ու փայլուն քարերով։ Նա շատ հոգատար է ու ուրիշների մասին ավելի է մտածում, քան իր։ Նա տեսնում է մարդկանց ներքին աշխարհը, այդ պատճառով էլ սիրեց Հրեշին։

Նյութի աղբյուր՝ starnews.am