Կենդանակերպի նշաններ. ով ինչով է օժտված

125

Խոյերը օժտված են հատուկ հոտառությամբ։ Նրանք կարող են նախապես զգալ վտանգը, եւ միշտ հետևում են իրենց զգացողությանը։ Լավ ինտուիցիայի շնորհիվ նրանք հաճախ հայտնվում են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։ Եթե այս նշանի ներկայացուցիչները զբաղվում են ոգեհարցությամբ կամ խորհրդավոր գիտություններով, ապա պետք է շատ զգույշ լինեն՝ անհայտին և չբացահայվածին հասնելու նրանց փառահեղ ցանկությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։

Ցուլերն առանձնապես չեն հետաքրքրվում գերբնականությամբ, մոգությամբ և էզոթերիկայով։ Սակայն նրանք որոշակի ունակություններ ունեն այս բնագավառում։ Այս նշանի մարդիկ իրենք էլ չգիտակցելով կարող են վնասել կամ անիծել։ Նրանք պետք է զգույշ լինեն իրենց մտքերի և խոսքերի հետ։ Ցուլերի երազները հազվադեպ են կանխագուշական լինում։ Բայց եթե նրանց բարեկեցությանը ինչ-որ վտանգ է սպառնում՝ անպայման երազում նախազգուշացում կստանան։

Երկվորյակները բացարձակապես ունակ չեն զգալու գերբնականը։ Նրանց դժվար է կենտրոանանալ և մեդիտացիայով զբաղվել։ Սակայն իրենք պաշտպանված չեն մոգական ուժերից և հաճախ են տառապում չար աչքի ազդեցությունից։

Խեցգետինները կարող են մեծ հաջողությունների հասնել խորհրդավոր գիտությունների բնագավառում։ Նրանք շատ նուրբ են ընկալում շրջակա աշխարհը, և ինտուիցիան երբեք նրանց չի դավաճանում։ Նրանց երազները գրեթե միշտ կանխագուշական են։

Առյուծներից հազվադեպ են էքստրասենսեր ստացվում։ Նրանք ավելի շատ կենտրոնացած են իրենց վրա, իսկ գերբնական ուժերին հասնելու համար ցանկացած սահմանափակումները խորթ են նրանց համար։ Այնուամենայնիվ, Առյուծները կարող են գերազանց թալիսմաններ պատրաստել։

Կույսերը լավ ինտուիցիայով են օժտված։ Սակայն դա չի փրկում նրանց չար աչքից։ Կենդանակերպի այս նշանը շատ խոցելի է և հեշտ է ենթարկվում դիվահարությանը։

Կշեռքների մոտ կարող են բժկելու ունակություններ զարգանալ։ Մարդկանց օգնելու նրանց ցանկությունը և նեքին մագնիսականությունը կարող են անհնարինն անել։ Բացի այդ Կշեռքները կարող են սիրային կախարդանքներ իրագործել․ այս հարցում նրանք լավագույնն են։

Կարիճը, թերևս, ամենամոգական նշանն է։ Նրանք կարող են որոշակի բարձունքների հասնել պայծառատեսության, հիպնոսի և էզոթերիկայի մեջ՝ համոզելու և կանխագուշակելու իրենց բնածին պարգևի շնորհիվ։ Սակայն նրանք պետք է զգույշ տնօրինեն իրենց շնորհն ու ունակությունները, քանի որ հեշտությամբ կարող են վնասել դիմացինին։

Աղեղնավորներն, անկասկած, պայծառատեսության և կանխագուշակության շնորհ ունեն։ Նրանք սիրում են բացահայտել ամեն նոր բան, բայց էզոթերիկայի և խորհրդավոր գիտությունների բնագավառում հմտանալով՝ հազվադեպ են գործնականում օգտվում այդ գիտելիքներից։

Այծեղջյուրներն ավելի լավ է ընդհանրապես չխառնվեն գերբնականի ուժերի հետ։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են վնասել և իրենց, և շրջապատին։

Ջրհոսները հեշտությամբ բացահայտում են երազների իմաստը։ Բացի այդ, նրանք օժտված են լավ հոտառությամբ, որն օգնում է մարդկանց ներքինն ամբողջությամբ տեսնել։ Նաև կարող են Տարո քարտերով բախտ գուշակել։ Ջրհոսների մեջ շատ էներգետիկ վամպիրներ են համդիպում։

Ձկներին խորհուրդ չի տրվում զբաղվել ոգեհարցությամբ։ Նրանք չափազանց զգայուն են և շատ թույլ էներգետիկ պաշտպանություն ունեն։

Նյութի աղբյուր՝.live24.am

Դեպի հաջողություն ուղին սկսում է Ձեր մտքերից

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշան պատկանում է որոշակի խմբի՝ տարերքների։ Հաջողությանը հասնելու համար անհրաժեշտ է պատշաճ կերպով կարգավորել մտքերը։

Կարդացեք նաև ՝   Ընտրեք քարերից մեկը և կարդացեք դրա նշանակությունը

Հարստության թալիսման Կրակի տարերքի ներկայացուցիչների համար

Խոյերը, Առյուծներն ու Աղեղնավորները Կրակի տարերքի ներկայացուցիչներն են։ Նրանց մարմնի մեջ է ներառած ուժեղագույն, եռացող էներգետիկան, որը, սակայն, չունի ճիշտ ուղղություն։ Այս մարդիկ նման են մարտկոցների, որոնք կորցնում են էներգիան՝ վատնելով այն իրենց համար ոչ հարկավոր ուղղությամբ։

Այս նշանների համար թալիսման է հանդիսանում մետաղը։ Այն կարելի օգտագործել ցանկացած կերպ, սակայն գումարը «ձգելու» լավագույն տարբերակն է կրել այն որպես զարդ։ Լավագույն ընտրությունը կլինի ոսկե մատանին։ Կանայք կարող են օգտագործել մատանիներ, ապարանջաններ, ականջօղեր, իսկ տղամարդկանց հաջողություն կբերի ոսկե հուշադրամը։ Հարսանիքից հետո Կրակի տարերքի ներքո ծնված շատ տղամարդիկ զգում են հաջողության շունչը, քանի որ ոսկին դրական է ազդում իրենց աուրայի վրա։

Հարստության թալիսման Հողի տարերքի ներկայացուցիչների համար

Ցուլը, Կույսը և Այծեղջյուրը Հողի տարերքի ներկայացուցիչներ են, որոնք շատ պատշաճ կերպով կարողանում են տնտեսել և հավաքել գումարը։ Խելամիտ են, ծայրահեղ զգույշ և իմաստուն, սակայն․․․ լուրջ որոշումներ կայացնելու համար իրենց հաճախ համարձակություն է հարկավոր։

Ինչպես հայտնի է, կարմիր գույնը վստահություն է ներշնչում մարդուն և ստիպում է գործել։ Կարմիր գույնի ցանկացած իր Կույսերի, Ցուլերի և Այծեղջյուրների համար լավագույն օգնականը կդառնա բարդ իրավիճակներում։ Որպես լրացուցիչ օգնություն կարելի է ձեռք բերել կարմիր որևիցե թանկարժեք քար։ Հարկ չկա կրել այն, պարզապես թողեք տանը, որևիցե անկյունում, որտեղ ոչ ոք այն ձեռք չի տա։ Թող քարը հանգիստ մնա իր տեղում և սնի ձեզ էներգիայով։

Հարստության թալիսման Օդի տարերքի ներկայացուցիչների համար

Կշեռքները, Ջրհոսներն ու Երկվորյակները ազատ, տաղանդավոր և բազմակողմանի զարգացած մարդիկ են։ Այն ամենն, ինչ նրանց հարկավոր է մեր աշխարհում դժվար է հայթայթել, և այդ պատճառով իրենց թալիսման է հարկավոր։

Առհասարակ, ֆինանսական հաջողությունն ու հարստությունը այս մարդկանց համար երկրորդական են։ Գումարներն իրենք կգտնեն տիրոջը, եթե նա գտնի իրեն այս կյանքում և կարողանա հասնել ազատության ու անկախության։ Օդի տարերքի ներկայացուցիչների համար լավագույն թալիսմանն է առանց գույնի սրածայր իրը։ Կանանց համար շատ հարմար կլինեն սուր ծայրերով քար-զարդերը՝ ադամանդը, բյուրեղապակին, ապակին, արձաքարը։ Աշխատավայրում և տանը կարելի է ապակյա կամ բյուրեղապակյա բուրգ դնել՝ այն դրական էներգիա կստանա տիեզերքից։

Հարստության թալիսման Ջրի տարերքի ներկայացուցիչների համար։

Խեցգետինները, Կարիճները և Ձկները պետք է գտնվեն այնտեղ, որտեղ իրենց լավ են զգում։ Այս մարդիկ մշտապես խաղաղություն և ուրախություն են որոնում։ Եթե զրկեն նրանց այդ բարիքներից, իրենք երբեք երջանիկ չեն լինի։

Եվ այսպես, հարստության համար կենդանակերպի այս ներկայացուցիչներին հարկավոր է ձեռք բերել անձեռնմխելիություն։ Իրենց ոգու դիմադրողականություն է հարկավոր և ինքնավստահություն։ Տղամարդկանց հաջողություն և հարստություն ձեռք բերելու հարցում կօգնեն խարիսխի տեսքով թալիսմանները, իսկ կանանց՝ ձկների։ Լավագույն նյութը այս թալիսմանների համար արծաթն է կամ պլատինը։ Այս տեսակ թալիսմանները բարձրացնում են ինքնավստահությունը՝ օգնելով բացահայտել իրենց ողջ ներուժը և ուղղորդել ճիշտ ճանապարհով

Կարդացեք նաև ՝   Կենդանակերպի այս 4 նշանների համար Մայիսը հաջողակ ամիս համարել չի կարելի

Նյութի աղբյուր՝.live24.am