Ժամանց

Կենդանակերպի ամենածանր բնավորությամբ տղամարդիկ

Իդեալական տղամարդիկ չկան, բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենաանտանելին են համարվում:



Խեցգետին
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Խեցգետինները հավատարիմ զուգընկեր են, ընտանեկան մարդիկ: Հնարավոր՝ նրանք հենց այդպիսին են, երբ խոսքը, իհարկե, կին Խեցգետնի մասին է: Տղամարդ Խեցգետինները կտրականապես չեն ցանկանում պատասխանատվություն կրել ընտանիքի համար, դրա հենասյունը լինել: Նրանք չեն կարողանում դժվարություններ հաղթահարել, քանի որ մանուկ հասակից սովոր են պատասխանատվությունը դնել ուրիշների ուսերին: Նրանք մշտապես օգնության կարիք ունեն, վախենում են լքել հարմարավետության սահմանները:

Խեցգետինները համարվում են կենդանակերպի ամենածանր նշանը նաև այն պատճառով, որ հակված են անհիմն խանդի և սեփականատիրության անառողջ զգացման: Իհարկե, չի կարելի տղամարդ Խեցգետիններին մեղադրել բռնապետ լինելու համար, սակայն հստակ չէ՝ որն է կնոջ համար ավելի լավ՝ ապրել, ինչպես բանակո՞ւմ, թե՞ մշտապես և՛ կին, և՛ տղամարդ լինել: Երբ Խեցգետինը կյանքը կապում է ուժեղ կնոջ հետ, նրա պասիվությունը սրվում է, ընտանեկան կյանքը՝ փլուզվում: Բարդ Խեցգետնին կարող են հանդուրժել Կույսը, Կարիճը, Ձկներն ու Կշեռքը:

Ջրհոս
Տղամարդ Ջրհոսները հազվադեպ են հաճույքով ամուսնանում, իսկ ամուսնությունից հետո ապրում են տանջվելով… և տանջելով կնոջը: Դառնում են ոչ միայն ընտանիքի գլուխը, այլև հարաբերությունները վերածում բռնապետության, ինչի համար առանձնակի պատճառներ պետք չեն: Նրանք սիրում են հետևել, հետաքննություններ անցկացնել և հետևություններ անել, որոնք հաճախ չեն համապատասխանում իրականությանը:

Զարմանալի չէ, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են ամուսնալուծվում: Նրանք զուգընկերոջը նախ նյարդային հյուծվածության են հասցնում, ապա ամուսնալուծվում՝ հավատացնելով, որ այլևս չեն կարող հանդուրժել վերաբերմունքն իր զգացմունքային բնավորության հանդեպ: Ջրհոսների համար շատ ավելի հարմար է ապրել իրենց կողմից մտածված, ամենից առանձնացված աշխարհում, բայց երբ հասկանում են, որ այնտեղ ևս հարկավոր է կազմակերպել կյանքը, պատրաստ են մի փոքր զիջել բռնապետական սկզբունքները: Բայց դա երկար չի տևում: Ջրհոսի հետ լեզու կարող են գտնել Ցուլերն ու Կարիճները:

Այծեղջյուր
Չափազանց բարդ է հարաբերություններ կառուցել մարդու հետ, ով ատում է կանանց: Իհարկե, Այծեղջյուրներն ընտանիք կազմում են, բայց դրանում բռնապետի դեր են ստանձնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընտրում են կանանց, ում հետ հարաբերություններն առավել ձեռնտու կլինեն, այդ թվում՝ նյութական իմաստով: Նրանք պատրաստ չեն զիջել, զոհաբերել իրենց հարմարավետությունը:

Այծեղջյուրները ժլատ են հաճոյախոսությունների, գովասանքի իմաստով, բայց քննադատում են առաջինը: Անձամբ տանել չեն կարողանում քննադատությունը, իրենց ինքնասիրությունը համարում են ամենամեծ արժեքը: Միևնույն ժամանակ, Այծեղջյուր տղամարդիկ շատ զգացմունքային են, ինչն արտահայտվում է ոչ այնտեղ, ուր անհրաժեշտ է: Նրանք կարող են արտասվել ֆիլմ դիտելու ընթացքում, բայց աչքն էլ չեն թարթի, երբ կինն անկյունում կփորձի կուլ տալ արցունքներն ու վիրավորանքը, որը հասցնում է Այծեղջյուրի դաժանությունը: Երբեմն Այծեղջյուրներն իրենք են տուժում իրենց դաժանության, մեծամտության պատճառով, բայց դա հազվադեպ է նրանց որևէ բան սովորեցնում:

Նյութի աղբյուր՝mediamag.am

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝ ՄԱՐՏԻ 26-Ի ՀԱՄԱՐ

Խոյ: Ստիպված եք պայքարել  հզոր և չափազանց խորամանկ մրցակցի դեմ: Մտերիմ մարդու խորհուրդը կօգնի այդ պայքարում հաղթանակ տանել: Առհասարակ այսօր հետևեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խորհուրդներին ու առաջարկներին:

Խուսափեք գործընկերների հետ վիճաբանություններից: Աշխատեք ստվերում մնալ, առանձնապես աչքի չընկնել, վեճեր չհրահրել: Փոխարենը ընկերների շրջապատում կարող եք դրսևորել ձեր բոլոր հմտությունները: Կգրավենք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք:

Ցուլ: Կենտրոնացեք ստեղծագործական մոտեցում, երևակայություն  պահանջող աշխատանքի վրա և անկասկած մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Բոլոր նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են օգնել, այսօր կաջակցեն և կքաջալերեն ձեզ:

Ճիշտ կվարվեք, եթե աշխատեք միայն տղամարդկանց հետ, ապավինեք նրանց գործարարական հոտառությանը, այսօր կանայք դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ այն մարդու հետ, ում վաղուց համակրում եք: Ամուսնական զույգերն այսօր կարևոր որոշումներ կկայացնեն:

Երկվորյակ: Անհանգստանալու ոչ մի պատճառ չունեք: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, հաջողակ եք ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարցերում: Ձեր անսովոր , ինքնատիպ վարքագիծը ուշադրություն կգրավի: Այսօր ապավինեք ձեր ներքին ձայնին, այլ ոչ թե շրջապատի մարդկանց խորհուրդներին:

Սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն, և դա ձեր շնորհիվ: Պատրաստ եք լսել և շատ հարցերի շուրջ կիսել նրա տեսակետները: Երկվորյակներն այսօր հնարավորություն կունենան, ընտանիքին վերաբերող, կարևոր որոշում կայացնել:

Խեցգետին: Չափազանց զգայուն եք, մանրուքների հանդեպ ուշադիր, ինչը կօգնի, անգամ բարդ իրավիճակներում, խուսափել սխալներից: Հնարավոր են որոշակի գումարային մուտքեր, հաջող գործարքներ, կարող եք խոշոր գնումներ կատարել, որոնց համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է գրասանյակային սիրավեպ սկսելու համար: Այն ոչ միայն հաճելի զգացողություններ կպարգևի, այլ նաև կօգնի մասնագիտական ոլորտում:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստեղծվեն իրավիճակներ, որոնցում ձեզ  հրաշալի կդրսևորեք, հաջողության կհասնեք, կգրավեք այն մարդու ուշադրությունը , ում հանդեպ անտարբեր չեք:

Առյուծ: Ամեն բան լավ կդասավորվի: Որքան շուտ գործի անցնեք, այնքան շատ կլինեն ձեռքբերումները: Օրվա առաջին կեսին կարող եք լուծել ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրները, իսկ երկրորդ կեսին  կենտրոնացեք անձնական հարցերի վրա, ուշադրություն դարձրեք ընկերներին, հարազատներին: Թե գործնական և թե անձնական բնույթի ուղևորությունները լավ կդասավորվեն:

Նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, այսօր  խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել առողջությանը, ինքնազգացողության վատացման վտանգը մեծ է: Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Կույս: Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն հատկապես նրանց մոտ, ովքեր կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են ծրագրել: Զրուցակցի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Անգամ, եթե նույն հետաքրքրություններն ունեք, միևնույն է վեճերից խուսափել չի հաջողվի:  Ֆինանսական կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք, կվայելեք այն մարդկանց սերն ու հարգանքը, ովքեր թանկ են ձեզ համար: Ռոմանտիկ ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, անմոռանալի զգացողություններ կպարգևեն:

Կշեռք: Աշխատեք ուշադրություն չգրավել, քանզի այսօր ձեր թերություններն ավելի տեսանելի են, քան առավելությունները: Հաճոյախոսություններ դժվար թե լսեք, փոխարենը քննադատության կարժանանաք: Այսօր չարժե մասնագիտական կարևոր հարցեր քննարկել: Խուսափեք ղեկավարության, առհասարակ ազդեցիկ մարդկանց հետ կոնֆլիկտներից:2STOPPED

Սիրային հարաբերությունների տեսանկյունից հաջող օր է սպասվում: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Մռայլ մտքերից տրամադրությունը կարող է փչանալ, փորձեք ավելի լավատես լինել:

Կարիճ: Բարեհաջող օր է սպասվում: Շատ ծրագրեր կիրականացնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոցով նախկինում չէիք համարձակվի զբաղվել: Ձեր հմայքն անտարբեր չի թողնի շրջապատի մարդկանց, ինչը օգտակար է մասնագիտական հարցեր քննարկելիս:

Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ապավինում եք ձեր ներքին ձայնին և այն ձեզ չի հիասթափեցնում: Այսօր սկսած հարաբերությունները լուրջ զարգացում կստանան, հնարավոր է հանգեցնեն ամուսնության:

Աղեղնավոր: Կենտրոնացեք աշխատանքի վրա, անգամ մանր հարցերում խուսափեք սխալներից: Այսօր ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մեծ ուշադրություն և զգուշություն կպահանջվի ղեկավար պաշտոն զբաղեցնող Աղեղնավորներից: Շարքային աշխատողները ևս չպետք է կորցնեն զգոնությունը:

Օրվա երկրորդ կեսին սեփական բիզնեսին, կամ անձնական կյանքին վերաբերող նոր մտահաղացումներ կծնվեն: Դրանց իրագործելով՝ դրական փոփոխություններ կնկատեք: Ավելի ինքնավստահ եղեք և մի վախեցեք ճանապարհին հայտնվող խոչընդոտներից:

Այծեղջյուր: Հանգիստ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ չեն լինի: Կարող եք լիցքաթափվել, վերականգնել ուժերը: Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ համախոհները ֆինանսապես կաջակցեն ձեզ: Ռիսկի դիմել չարժե , բոլոր քայլերը նախապես կշռադատեք

Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ: Դրանք արդյունավետ կլինեն, սակայն  ընթացքում նյարդայնացնող ձգձգումները բացառված չեն: Սիրո խոստովանություն կլսեք այն մարդուց, ում նկատմամբ լիովին անտարբեր եք:

Ջրհոս: Այն ամենը, ինչ ծրագրել եք կիրականանա, և արդյունքը կգոհացնի ձեզ: Կուրախանաք  և կհպարտանաք սեփական ձեռքբերումներով, թեև դրանք միշտ չէ, որ ձեր ջանքերի շնորհիվ են տրվել: Այսօր ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք: Շատերը կնախանձեն ձեզ, սակայն վնասելու փորձեր չեն անի:

Հնարավոր են ռոմանտիկ ուղևորություններ: Միջավայրի փոփոխությունը դրական կազդի, նոր ծանոթություններ կհաստատեք, կփոխեք ձեր աշխարհայացքը: Խորհուրդ չի տրվում սեթևեթել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, դա կարող է նյարդայնացնել ձեր սիրելիին:

Ձկներ: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Կարևոր է ոչ միայն հաճույք ստանալ այդ ամենից, այլ նաև դրական միտումների ազդեցությունը ճիշտ օգտագործել: Նպատակահարմար օր է ղեկավարության հետ շփվելու, ձեր մասնագիտական առաջընթացի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Գործնական առաջարկները մի լավ ծարութեթև արեք, դրանք այնքան էլ շահեկան չեն, որքան թվում են:

Օրվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն: Այսօր առավել խոցելի են նշանի թույլ սեռի ներկայացուցիչները: Հակառակորդներն ամեն կերպ կփորձեն վնասել ձեզ, դավեր նյութել: Կհիասթափվեք այն մարդուց, ում երկար տարիներ ձեր ընկերն եք համարել:

Նյութի աղբյուր՝/hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ կպատմի չինական կենդանակերպը ձեր մասին

admin

Ամենաուժեղ անհատականությունները՝ ըստ կենդանակերպի նշանի

admin

Կենդանակերպի այս երեք նշանների ներկայացուցիչներին սիրում են բոլորը

admin

Աստղագուշակ ըստ տարիքի և ամիսների: Կառուցվածքային հորոսկոպ. Տարիների և կենդանակերպի նշանների համադրություն

admin

Աստղագուշակ ապրիլի 1-ի համար

admin

Ահա թե ինչպիսի առասպելական արարած եք դուք համաձայն Ձեր Կենդանակերպի նշանի

admin

Ամենաուժեղ անհատականությունները համաձայն Կենդանակերպի նշանի

admin

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՐՏԻ 31-Ի ՀԱՄԱՐ

admin

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում

admin