Ժամանց

Կենդանակերպի 5 նշան, որոնց հաջողությունը կուղեկցի 2020 թվականի գարնանը

2020 թվականի գարնանը երկնային հովանավորները կպաշտպանեն և կպահպանեն կենդանակերպի 5 նշաններին: Նրանք այս նշաններին կտան հաջողություն և բախտավորություն բոլոր հարցերում և ջանքերում, և կօգնեն հաղթահարել խնդիրներն ու դժվարությունները:

Աղեղնավոր (23.11 – 22.12)
Ճակատագիրը ձեզ պարգևատրել է ուժեղ պահապան հրեշտակով: Նա միշտ աջակցում է ձեզ և պաշտպանում է ձեզ դժվար պահերին: Գարնանը երկնային պաշտպանությունը կավելանա մի քանի անգամ: Երջանկությունից բառացիորեն կսավառնեք երկնքում: Դե ձեզ տեսնենք: Համարձակ իրականացրեք ձեր ամենախենթ նախագծերը: Դուք կստանաք բացարձակապես ամեն ինչ: Չմոռանաք կիսել երջանկությունը և դրականը ուրիշների հետ:

Ցուլ (21.04 – 21.05)
Անցած տարին զգալիորեն ցած գլորեց ձեզ: Խնդիրներն ու դժբախտությունները բերեցին ուժի կորստի և բարեկեցության վատթարացման: Շատ նպատակներ չիրականացան: Գարնան գալուստով սև շերտը վերջապես կլքի ձեզ: Բոլոր ոլորտներում տեղի կունենան երկար սպասված հաճելի փոփոխություններ: Հաջողությունը կշրջվի ձեզ դեմքով և չի թողնի մինչև տարեվերջ:

Երկվորյակներ (22․05- 21․06)
Գարնանային ջերմությունը բերելու է երկար սպասված թարմացումը: Փոփոխությունները կանդրադառնան կյանքի բոլոր ոլորտների վրա և կբացեն հաճելի հեռանկարներ: Զբաղվեք արժեքների վերագնահատմամբ և առանձնացրեք ձեզ համար կարևոր առաջնահերթությունները: Զարգացեք այս ուղղությամբ և մի վախեցեք դժվարություններից: Աստղերը կտրամադրեն անհրաժեշտ աջակցությունը:

Կույս (22.08 – 23.09)
Գարնանը համառությունն ու քրտնաջան աշխատանքը բերելու են երկար սպասված արդյունքների: Դուք կզգաք ձեզ ճակատագրի կողմից «երես տված»: Սիրելիի հետ հարաբերություններում նկատելի ջերմացում կլինի: Դուք ինքներդ չեք նկատի, թե ինչպես են խնդիրները և դժվարությունները լուծվում իրենք իրենց: Կբացվեն կարիերայի նոր հեռանկարներ: Ինքներդ ձեզ վրա աշխատելու ազատ ժամանակ կլինի:

Ձկներ (20.02 – 20.03)
Դուք կզգաք աշխարհի գեղեցկությունն ու ներդաշնակությունը: Խորհուրդ է տրվում ավելի հաճախ այցելել բնության գիրկ: Երկրի էներգիան կենսունակություն կտա և կվերացնի բացասականը: Կարող եք մոռանալ խնդիրների մասին և պարզապես վայելել ամեն նոր օր: Մի վախեցեք հանգստանալ և զգոնությունը կորցնել: Երկնային հովանավորները կտրամադրեն աջակցություն և հոգատարություն:

Նյ ու թ ի աղբյուր՝/mediamag

Ինչպես և ինչու են կորոնա վիրուսով վարակվում մարդիկ

Երբեմն կորոնավիրուս է հայտնաբերվում մարդկանց մոտ, որոնք երբեք չեն շփվել այլ վարակվածների հետ եւ երբեք չեն եղել Չինաստանում: Ինչպե՞ս են նրանք վարակվում: Ռուս գիտնականները մի քանի հիպոթեզ են առաջ քաշել, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:

Չինաստանում երբեք չի եղել եւ երբեք չի շփվել վարակվածների հետ, օրինակ, 61-ամյա հարավկորեուհին՝ Տեգու քաղաքից: Դեռ հայտնի չէ, թե ինչպես է նա վարակվել, սակայն նա արդեն վարակել է առնվազն 39 մարդու:

Մասնագետների խոսքով՝ վարակման աղբյուր կարող են լինել պացիենտները, որոնք վարակվել են Չինաստանում կամ այլ պացիենտներից, սակայն չեն հիվանդացել, այլ մնացել են, այսպես ասած, վիրուսի առանց ախտանիշային կրողներ: Շրջապատի համար նրանք վարակիչ են, սակայն նրանց մոտ վիրուսը որեւէ կերպ չի արտահայտվում:

Պաթոգենի տարածումը կանխելու գլխավոր միջոցը՝ օդանավակայաններում սքրինինգը, գիտնականներն անարդյունավետ են համարում: Խնդիրն այն է, որ վարակվածների կեսից ավելիին չի հաջողվել հայտնաբերել օդանավակայաններում, քանի որ հիվանդությունն ունի երկար ինկուբացիոն շրջան. 2-3 շաբաթվա ընթացքում մարդու մոտ կարող է որեւէ ախտանիշ չլինել: Բացի այդ՝ բացառված չէ, որ կարող են լինել թաքնված կրողներ:

Մասնագետները հիշեցնում են, որ մարդիկ ծանոթ են կորոնավիրուսներին 1965 թվականից: Կորոնավիրուսների հենց տարբեր շտամները կազմում են վիրուսների մոտ 10 տոկոսը, որոնք առաջացնում են սեզոնային ՍՇՎ-ներ: Բացի այդ՝ բնակչության 80 տոկոսի մոտ կան հակամարմիններ կորոնավիրուսների այլ շտամների նկատմամբ:

Գիտնականների հիպոթեզի համաձայն՝ չի կարելի բացառել, որ որոշ մարդկանց մոտ, որոնք չեն մեկնել Չինաստան եւ իսկապես չեն շփվել վարակվածների հետ, իրականում ոչ թե COVID-19 է, այլ մեկ այլ շտամ, որին սխալմամբ արձագանքել է լաբորատոր թեստը:

Նյութի աղբյուր՝goodlookingnews.ru

Կարդացեք նաև

Ինչ կպատմի չինական կենդանակերպը ձեր մասին

admin

Ամենաուժեղ անհատականությունները՝ ըստ կենդանակերպի նշանի

admin

Կենդանակերպի այս երեք նշանների ներկայացուցիչներին սիրում են բոլորը

admin

Աստղագուշակ ըստ տարիքի և ամիսների: Կառուցվածքային հորոսկոպ. Տարիների և կենդանակերպի նշանների համադրություն

admin

Աստղագուշակ ապրիլի 1-ի համար

admin

Ահա թե ինչպիսի առասպելական արարած եք դուք համաձայն Ձեր Կենդանակերպի նշանի

admin

Ամենաուժեղ անհատականությունները համաձայն Կենդանակերպի նշանի

admin

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՐՏԻ 31-Ի ՀԱՄԱՐ

admin

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում

admin