Կենդանակերպի նշանների կանանց ամենադիպուկ բնութագիրը

94

Կանայք միշտ էլ եղել են ու կլինեն ամենաանհասկանալի արարածները: Առաջարկում ենք Ձեր ուշադրությանը Կենդանակերպի նշանների տակ ծնված կանանց առավելագույն ճշգրիտ բնութագիրը:

Խոյ

Չափազանց նպատակասլաց են և բռնկուն: Հստակ գիտեն, թե ինչ են ուզում և ամենակարևորը՝ հասնում են դրան:

Ցուլ

Չափազանց քնքուշ են, հոգատար: Հումանիստ են, անկեղծորեն անհանգստացած են մարդկության խնդիրներով:

Երկվորյակներ

Շատախոս են, ակտիվ, նրանց հետ երբեք չես ձանձրանա: Ընկերասեր են, ազատատենչ և փոքր-ինչ թեթևամիտ:

Խեցգետին

Իրականում այնքան լացկան չեն, որքան թվում է: Չեն սիրում իրենց էմոցիաներին ազատություն տալ հանրության առաջ, պարզապես դա նրանց չի հաջողվում: Բավականին հոգատար են և ընկերասեր:

Առյուծ

Չեն վստահում ոչ մեկի, անձնականի մասին էլ չեն ծավալվում: Իրականում այնքան ինքնավստահ և ինքնասիրահարված չէ, որքան թվում է: Շատ հավատարիմ է և նպատակասլաց:

Կույս

Շատ նպատակասլաց են և կարգավորված: Իրեն ամենագետ է համարում, աշխատասեր է և ամեն կերպ փորձում է հաջողության հասնել:

Կշեռք

Հիմնականում ունեն տարատեսակ հետաքրքրություններ: Բարի են, քնքուշ, ճաշակով: Ունեն բազում ընկերներ:

Կարիճ

Չափազանց հոգատար է նրանց հանդեպ, ում սիրում է, սակայն եթե ինչ-որ մեկն իր դուրը չի գալիս, նա անգամ չի էլ փորձի դա թաքցնել: Կարող են լինել ինչպես շատ բարի, այնպես էլ աննկարագրելի դաժան:

Աղեղնավոր

Շատախոս են, արկածասեր: Ծայրահեղական են, այս պահին սիրում են, հաջորդին՝ ոչ:

Այծեղջյուր

Չափազանց շատ է հոգ տանում ինքն իր մասին: Կենտրոնացած է ինքն իր վրա, իր նպատակների, աշխատասեր է, ձգտում է հասնել ֆինանսական ապահովվածության բարձր մակարդակի:

Ջրհոս

Շատ քնքուշ են, ընկերասեր, բարեսիրտ: Շատ է կարևորում ընկերությունը: Դժվար է սիրահարվում:

Ձկներ

Միաժամանակ և՛ թույլ են, և՛ ուժեղ: Պատրաստ է ատամներով պաշտպանել իր մտերիմներին, սակայն ինքն իրեն պաշտպանելու այդքան էլ հակված չէ:

Նյութի աղբյուր ՝ mediamag.am

Կենդանակերպի այս նշանները հակված են դավաճանությամբ

Նրանցից կարելի է սպասել նենգություն և դավաճանություն․ թոփ 5 դավաճաններն՝ ըստ

կենդանակերպի նշանների

Խոյ

Պետք է միանգամից ասել, որ գրեթե բոլոր Խոյերը հակված են դավաճանության: Նրանց համար գոյություն ունի հոգևոր սեր և մարմնական թուլություն, որը նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում կառավարել:

Խոյերը կիրք են զգում այն մարդկանց հանդեպ ում ֆիզիկապես գրավիչ են համարում: Նրանք զբաղվում են սեքսով՝ չմտածելով այդ պահին, որ դա իրական դավաճանություն է: Արարքից հետո նրանք հասկանում են հանցագործության ծանրության աստիճանը, սակայն դա չի նշանակում, որ նրանք այլևս չեն դավաճանի: Միակ բանը, որ կարող է խելքի բերել Խոյին՝ տեսանելի օրինակն է, թե ինչ ցավ է պատճառում դավաճանությունը իրենց սիրելի մարդուն:

Խեցգետին

Խեցգետինները ինչ-որ պատճառ են գտնում, արդարացման նման, թե ինչո՞ւ իրենք կարող են դավաճանել իրենց զույգին: Դա կարող է լինել կպչուն միտք, օրինակ, որ նրանց այլևս չեն սիրում: Կամ նրանք կարող են մտածել, որ վերջապես «հանդիպել են իրենց սիրուն»: Իհարկե այդ ամենը տեղի է ունենում, իսկ Խեցգետինը պատրաստ է զղջալ արարքի համար: Հետաքրքիր է, որ այս կենդանակերպի ներկայացուցիչները վատ են կարողանում թաքցնել դավաճանության փաստը․ շատ հաճախ նրանց մոտ ամեն ինչ գրված է դեմքին, այդ պատճառով նրանք խաբել չեն կարողանում:

Կարդացեք նաև ՝   Կենդանակերպի 7 նշան, որոնց հաջողություն և երջանկություն է սպասվում 2020 թվականին

Կշեռք

Շատերը կզարմանան տեսնելով կենդանակերպի այս  նշանը ցուցակում, քանի որ Կշեռքներն ամենադատող և իմաստուն մարդիկ են: Սակայն նրանք էլ են սխալվում: Կշեռքները հարգում են ամուսնությունը, սիրում իրենց ընտանիքը և շատ ջանք են թափում իրենց ընտանիքի համար: Սակայն միաժամանակ նրանք ունենում են այլ մեկին, համարելով նրան իրենց կյանքի կարևոր մաս: Կշեռքները չեն համարում դա աբսուրդ և հեշտությամբ հասցնում են ապրել երկու կյանքով: Իսկ երբ ճշմարտությունը բացահայտվում է, նրանք թողնում են ընտանիքը:

Աղեղնավոր

Աղեղնավորի համար դավաճանությունը սիրո պոռթկում չէ, այլ հետաքրքիր խաղ, որը նրանց ադրենալին և նոր զգացմունքներ է հաղորդում: Նրանց դուր է գալիս արգելված բաներ անել, ջրից չոր դուրս գալ, նորից ռիսկի դիմել՝ իմանալով, որ կարող են բռնվել: Ավաղ, նրանց չի հերիքում իմաստություն ժամանակին կանգ առնելու և նրանք գլխակորույս ընկնում են արկածների մեջ՝ մոռանալով, որ նրանց սիրող մարդ կա: Այդպիսի վերաբերմունքից հետո դժվար է պահպանել հարաբերությունները Աղեղնավորի հետ:

Ձկներ

Ձկները խորամանկ են և նույնիսկ՝ նենգ: Նրանք կարող են հրաժարվել ֆիզիկական շփումից ոչ թե բարոյական նկատառումներից ելնելով, այլ նրա համար, որ վախենում են բացահայտվելուց: Սակայն, եթե ձկները ինչ-որ բան ցանկանում են, ապա ստանում են իրենց ուզածը: Նրանց չի հետաքրքրում մշտական զուգակցի զգացմունքները, քանի որ նրանց պետք է բավարարել իրենց ցանկությունը: Արդարացման համար ձկներն ավելի հաճախ օգտագործում են իրենց երևակայությունը՝ հորինելով համոզիչ պատճառաբանություններ:

Ամենահավատարիմ կենդանակերպի նշանը համարվում է

Ցուլը: Նրանք շատ հազվադեպ են դավաճանում, քանի որ շատ են կապվում մարդկանց հետ:

Նյութի  աղբյուր՝goodlookingnews.ru