Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը

294

Խոյ

Մի փորձեք կարգավորել ձեր ֆինանսները և անձնական կյանքը: Մտածեք մոտ ապագայի հիմնական խնդիրների մասին, դրականորեն տրամադրվեք՝ դրանով իսկ հիմք դրեք ձեր գալիք հաղթանակների համար: Աշխատեք կարևոր գործերը պլանավորել ամիսներ առաջ: Ձեռք բերեք մարզասրահի բաժանորդագրություն. ձեզ հարկավոր է լավ մարզավիճակում լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը. Ցուլ

Նոր գործ սկսելու կատարյալ շաբաթ է: Հնարավոր է հետաքրքիր առաջարկ լինի արտասահմանյան գործընկերներից կամ գործուղում՝ արտերկիր: Եթե հանկարծ մեծ գումար ընկնի ձեր ձեռքը, ապա խորհուրդ է տրվում արագ գնել անշարժ գույք, ավտոմեքենա կամ համակարգիչ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը. Երկվորյակ

Ձեր ջանքերն ապարդյուն չեն: Ամենայն հավանականությամբ, կստանաք մեծ գումար կամ հետաքրքիր գործարար առաջարկ: Խորհուրդ ենք տալիս հանգստանալ և որդեգրել ռոմանտիկ կամ փիլիսոփայական տրամադրություն. Երկվորյակների համար դա շատ ավելի լավ է, քան ապրել շարունակական սթրեսի մեջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը. Խեցգետին

Հնարավորություն կունենաք կարգավորել պարտքերի հետ կապված հարցերը, լուծել երկար տարիների խնդիրները, որոնք ձեզ թույլ չեն տվել հանգիստ քնել: Աշխատեք հանդիպել հին ընկերների հետ, դա կլինի և օգտակար, և շատ հաճելի: Կարող եք կազմակերպել մշակութային այց թատրոն կամ ցուցահանդես. արվեստի հետ շփումը ձեզ դրական էներգիա և շատ վառ տպավորություններ կհաղորդի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը. Առյուծ

Շատ լարված շրջան է, բայց դա ճիշտ և կառուցողական լարվածություն է: Եվս մեկ հանգամանք. այժմ հնարավորություն կլինի բարելավվել հարաբերությունները ձեր կյանքի ամենադժվար մարդկանց հետ: Պատրաստվեք բազմաթիվ համագործակցության առաջարկների: Բայց նախ՝ ավարտեք բոլոր հին գործերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը. Կույս

Հիշեք՝ փողը փող է բերում: Մի շտապեք ծախսել ձեր ողջ վաստակածը, ստեղծեք «փողի պաշար», և այն կդառնա ձեր ֆինանսական բարեկեցության երաշխիքը: Ճիշտ ժամանակն է ֆիթնես կենտրոնում բաժանորդագրվելու, խալերը հեռացնելու, սպա սրահ այցելելու համար․ մի խոսքով, գեղեցկության և առողջության վրա ներդրումներ կատարելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը. Կշեռք

Շքեղ ժամանակ է արկածախնդիրների և ռոմանտիկների համար: Ռիսկի դիմեք, բայց գլուխներդ մի՛ կորցրեք։ Գումարները մի վատնեք, հիշեք, որ փողը հաշվվել է սիրում: Եվ նկատի ունեցեք. շատ կարևոր իրադարձություն կարող է տեղի ունենալ կա՛մ աշխատավայրում, կա՛մ ձեր անձնական կյանքում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը. Կարիճ

Շատ լավ ժամանակ է վաղուց սկսված նախագծերն առաջ մղելու համար: Ձեզ կհովանավորեն, կաջակցեն: Համաձայնվեք ցանկացած աշխատանքային առաջարկներին և հանդիպումներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը. Աղեղնավոր

Շաբաթը խիստ լարված կլինի: Վերջին ջանքերը՝ և դուք նպատակակետին կհասնեք: Հոգ տարեք ձեր մասին և գնեք առողջարանի ուղեգիր, որպեսզի լավ հանգստանաք և դժվար ժամանակահատվածից հետո վերականգնեք ուժերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը. Այծեղջյուր

Շաբաթը բարենպաստ է անշարժ գույքի հետ կապված գործարքների համար՝ վերանորոգում, վաճառք, գնում, վարձակալություն: Բայց պայմանով, որ դուք ջանք եք թափում ամբողջ ընտանիքի բարօրության համար: գԿվերականքնվի երկար ժամանակ կորցրած կապը, որը շուտով կարող է վերածվել գործնական համագործակցության:

Կարդացեք նաև ՝   Ինչպիսի՞ն է համատեղելիությունը հորոսկոպի միևնույն նշանի ներկայացուցիչների միջև

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը. Ջրհոս

Զբաղվեք իրավական հարցերով, ստուգեք փաստաթղթերի վավերականությունը (անձնագրեր, վիզաներ, մեքենայի իրավունք և այլն)․ դրանցից ինչ-որ մեկում անհանգստացնող բան կա: Ավելի շատ ուշադրություն դարձրեք սիրելիներին՝ նրանք հույսով սպասում են: Հարցրեք, թե ինչպես են երեխաների գործերը, որպեսզի որևէ կարևոր բան բաց չթողնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը․ Ձկներ

Այս շաբաթվանից սկսած ՝ ձեր ֆինանսական վիճակը կարող է փոխվել. այն կդառնա ավելի ամուր և կայուն: Փորձեք սիրելիի հետ գտնել ընդհանուր լեզու, լուծել բոլոր խնդիրները, հարթել տարաձայնությունները: Հարմար պահ է համատեղ կյանք սկսելու, ամուսնությունը պաշտոնապես գրանցելու, ընդհանուր բնակելի տարածք գնելու համար:

Նյութի աղբյուրը՝ ladynews.am