Բժիշկ Հայկ Մանասյանը խոսել է վակցիանյի մասին և նշել, թե երբ այն պատրաստ կլինի և կպատվաստվենք կորոնավիրուսի դեմ

417

Բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, ինչպես նաև գրառում կատարել ՝ վակցինայի մասին։    

Վակցինան պիտի լինի ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ և ԱՆՎՏԱՆԳ, ինչը նշանակում է այն ՉԻ’ լինելու ԱՐԱԳ, ասենք առաջիկա տարում։   Եթե ինչ որ հրաշքով այն լինի 1-1,5 տարի անց, ու հնարավոր լինի արտադրել այնքան հեշտ, որքան Գրիպի վակցինան, ապա առնվազն 1 տարի կպահանջվի միայն, ասենք Ռուսաստանի բնակչությանն անհրաժեշտ քանակն արտադրելու համար։ Այսպիսով, սիրելի գործից ոչինչ չհասկացողներ, վակցինան առաջիկա 1-2 տարում ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։  

Իսկ ինչ անել այդ դեպքում։ Հլա մտածեք։

Ու թե դեմ չեք, գրեք Ձեր մտքերը ստորև։

Մանրամասները տեսանյութում ՝   

Կարդացեք այստեղ՝ https://xohanooc.com/hy/post/15883

Արդյո՞ք դեքսամեթազոն դեղամիջոցը բուժում է կորոնավիրուսը․ Իմացեք այս մասին

22.06.2020588

ՀՀ Առողջապահության նախարարությունը խոսել է այն վարկած մասին, որ դեքսամեթազոնը բուժում է կարոնավիրուսը։     

Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները ձեռք են բերում դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման:

Ըստ կլինիկական ախտանշանների` դեղամիջոցի կիրառման նպատակահարմարությունը, ներմուծման ուղին և դեղաչափերը որոշում է բուժող բժիշկը՝ հիմք ընդունելով հիվանդության ծանրության աստիճանը, դեղի հակացուցումներն ու նախազգուշացումները և դեղի նկատմամբ պացիենտի արձագանքը:    

Հիշեցնում ենք, որ դեքսամեթազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող դեղեր, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել, բացի այդ, դեղերի կիրառման արդյունքում դրսևորվում են լուրջ կողմնակի երևույթներ, որոնք պահանջում են բժշկական կանոնավոր հսկողություն: 

Հետևաբար, դեքսամեթազոն պարունակող դեղերի` առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնասել մարդու կյանքը և առողջությունը: Առողջապահության նախարարությունը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ և հիվանդության բուժման ընթացքում հետևել բժշկի ցուցումներին:

Կարդացեք այստեղ՝ https://xohanooc.com/hy/post/15783

Կարդացեք նաև ՝   Հորոսկոպի 4 ամենահպարտ ու մեծամիտ նշաները