Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

9453

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 29-ի ցերեկը, հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին և հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.80C (1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.00C (2004 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.20C

Նյութի աղբյուր՝ mes.am

Ինչպես վարվել հանգուցյալի զարդերի հետ․ արդյոք կարելի է դրանք կրել

Երբ մարդու կյանքում դժբախտություն է տեղի ունենում՝ մահանում է նրա մտերիմը,շատերը չեն իմանում,թե ինչպես վարվել հանգուցյալի հագուստի և զարդերի հետ։ Թանկարժեք զարդերը հաճախ բարեկամներն իրենց են վերցնում, սակայն կան այնպիսիք, ում հետաքրքրում է այն հարցը, որ արդյո՞ք կարելի կրել այդ իրերը։

Ինչպես վարվել մահացած մարդու զարդերի հետ

Հանգուցյալի ոչ թանկարժեք իրերն ընդունված է ուղղակի բաժանել  կարիքավորներին կամ բարեգործություն անել։ Խոսքը հագուստի, կոշիկների, անձնական իրերի մասին է։

Իսկ ահա զարդերը,որոնք սովորաբար մեծ արժեք են ունենում, պետք է պահել մահացած մարդու ընտանիքում։ Քիչ չեն դեպքերը,երբ նման զարդերը փոխանցվում են սերնդեսերունդ՝այդ կերպ վառ պահելով հանգուցյալի հիշատակը։ Ցանկալի է տանը թողնել նաև ոչ թանկարժեք զարդերը, օրինակ, ժամացույցը կամ թևնոցը, թեկուզ եթե դրանք սովորական մետաղից են պատրաստված։

Արդյո՞ք կարելի է կրել հանգուցյալի զարդերը

Դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, սակայն քչերն են համարձակվում կրել։ Ըստ հոգևորականների՝ լիովին նորմալ երևույթ է, երբ հարազատները կրում են հանգուցյալի զարդերը։

Բայց ոչ մի դեպքում չի կարելի կրել մահացածի խաչը,որը նրան է հասել մկրտվելու ժամանակ։Ցանկալի է այն դնել հանգուցյալի հետ, իսկ եթե խաչը, այնուամենայնիվ,մնացել է,ապա պահեք այդ մարդու իրերի հետ։ Ոչ մի դեպքում այն մի կրեք և ոչ էլ ազատվեք դրանից։ Կարող եք այն տալ եկեղեցուն։

Հոգեբանները համարում են,որ ամեն ինչ կախված է ձեր էմոցիաներից,երբ տեսնում եք հանգուցյալի իրերը։Եթե բացասական զգացմունքներ եք ունենում՝ տխրություն, թախիծ, վախ և արցունքներ, ապա մի կրեք նույնիսկ զարդերը։

Իսկ ինչ անել հանգուցյալի իրերի հետ

Ընդունված է, որ մահացած մարդու իրերին չի կարելի դիպչել մահվանից հետո 40 օրվա ընթացքում, միայն դրանից հետո կարելի է բաժանել դրանք կամ կրել։Չմոռանաք նախքան հանգուցյալի հագուստը որևէ մեկին նվիրելը՝ այն լվանալ, նույնիսկ եթե մաքուր վիճակում պահարանից եք հանում։

Նյութի աղբյուր՝ lavinfo.com

Կարդացեք նաև ՝   Աշխարհի ամենագեղեցիկ գրադարանը գտնվում է Պրահայում: Պարզապես նայեք այն